ՌԴ-ն Հայաստանին կոչ է արել ՀԱՊԿ-ին քննադատելու փոխարեն՝ քննարկել հրատապ հարցերը

Լուրեր

15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն՝ սկսել ՀԱՊԿ-ում իրերի վիճակի քննարկումը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ-ի գործունեության հետագա բարելավմամբ և որպես ռազմաքաղաքական միավորման արդյունավետությամբ, ինչին, իհարկե, կնպաստի Հայաստանի շուտափույթ վերադարձը բնականոն և կազմակերպության ներսում լիարժեք աշխատանքի: Ցավոք, մեր հայ դաշնակիցները մինչ այժմ իսկապես հեռու են մնացել դրանից»,- ասել է դիվանագետը:

«Կոչ ենք անում Երևանի մեր գործընկերներին, հրապարակային զգացմունքային հարձակումների և կազմակերպությանը քննադատելու փոխարեն, սկսել հրատապ հարցերի քննարկումը քաղաքական և փորձագիտական մակարդակներում»,- ընդգծել է Պանկինը:

Նա նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակությունը համապատասխանում է անվտանգության ոլորտում Երևանի շահերին, ծառայում է եվրասիական տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը: