Պուտինը զանգահարել և շնորհավորել է Ալիևին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել գործունեության մեջ՝ «հանուն Ադրբեջանի զարգացման և ժողովրդի բարգավաճման»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի  մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները վստահություն են հայտնել, որ «դաշնակցային և ռազմավարական գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ տարբեր ոլորտներում, քննարկել են համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք՝ առաջինն Ալիևին զանգահարել և շնորհավորել են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ավելի ուշ զանգահարել ու շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրաքի, Սերբիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Պակիստանի, Չինաստանի, Իրանի, Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ Ալիևին շնորհավորել է X-ի էջում գրառմամբ։

Ըստ Ադրբեջանի ԿԸՀ տվյալների՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին անցկացված  արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 92,05 տոկոսը՝ քվեաթերթիկների 93,35 տոկոսի մշակումից հետո։

Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 4 մլն 971,032 հազար ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 76,73 տոկոսը։

Էմմա Չոբանյան