ԵՏՄ-ից դուրս գալը կհակասեր Հայաստանի շահերին․ ՌԴ փոխարտգործնախարար

Լուրեր

07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը Հայաստանի համար ձեռնտու չէր լինի, կհակասեր երկրի շահերին, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Հունվարի 1-ին ԵՏՄ նախագահությունը Ռուսաստանից անցել է Հայաստանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրապետությունը շարունակում է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական համագործակցության շրջանակում հենց այս համատեքստում՝ «փորձելով ճնշել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը»։

Ըստ Պանկինի՝ ԵՏՄ-ի շրջանակում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, վերջին մի քանի տարիների ընթացքում երկիրը միության շրջանակներում դարձել է առաջատար այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճը, հիմնական կապիտալում ներդրումները, շինարարական աշխատանքների ծավալը և այլն։

«Այդ ամենը մեծամասամբ հնարավոր է դարձել միասնական շուկայի շրջանակներում, աշխատանքային միգրանտների ազատ տեղաշարժի, ձեռնարկություններ բացելու հեշտության, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների և այլն։ Այսպիսով՝ տնտեսական առումով միությանն անդամակցությունն Երևանին, անկասկած, շահեկան է, և դրանից հրաժարումը, ըստ մեզ՝ կհակասեր երկրի շահերին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջնահերթությունները համահունչ են ինտեգրացիոն ոլորտում մեր մոտեցումներին, մենք հավատարիմ ենք արդյունավետ համագործակցությանը»,- ասել է ռուս դիվանագետը։

Փետրվարի սկզբին Փաշինյանը, ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, ասել էր, որ 2023 թվականին ԵՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։