Ուկրաինայի հարավը ենթարկվել է անօդաչուների հարձակման

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Ուկրաինայի հարավի պաշտպանական ուժերը հայտնել են գիշերը ԱԹՍ-ների հարձակման մասին Օդեսայի, Նիկոլաևի ու Վիննիցայի շրջանների վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հարձակումը տևել է ավելի քան 5 ժամ։ Ընդհանուր առմամբ, երեք շրջաններում հաջողվել է 10 անօդաչու խոցել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ավելի վաղ հայտնել էին, որ Ուկրաինայի ամբողջ տարածքի վրա հարձակվել է 17 ԱԹՍ, որից 11-ը խոցվել է։

Օդեսայում հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքների, վնասվել է կիսակառույց բարձրահարկ շենք, գրանցվել է նաև ուսումնական հաստատության շենքի վնաս (կոտրվել են տանիքը, պատուհանները)։ Տուժածներ չկան։

Նիկոլաևում ևս հարվածներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին․ վնասվել են բնակելի շենքեր, արտադրական օբյեկտ և մարզական համալիր։ Տուժած մարդկանց մասին տեղեկություններ չկան։

Վիննիցայի շրջանում էլ խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են ենթակառուցվածքի օբյեկտի վրա, հրդեհ է բռնկվել։ Զոհեր և վիրավորներ չկան։

Հավելենք, որ Ռուսաստանը չի մեկնաբանել ԱԹՍ-ներով վերջին հարձակումը։