Բորելն Ուկրաինային մինչև տարեվերջ ԵՄ-ից ավելի քան 1 մլն զինամթերք է խոստացել

Լուրեր

15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
Բոլորը

Եվրամիության արտաքին քաղաքականության և դիվանագիտության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կիևում ուկրաինական իշխանությունների հետ քննարկում է Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի մատակարարման հարցեր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցյալ տարի ԵՄ-ն խոստացել էր Ուկրաինային մեկ միլիոն արկ մատակարարել մինչև 2024 թվականի մարտը, սակայն իրականում այդ խոստումը կկարողանա կատարել առավելագույնը հիսուն տոկոսի չափով։

Այժմ Բորելը հայտարարել է, որ մինչև 2024 թվականի ավարտը Ուկրաինան ԵՄ-ից պետք է ստանա 1,155 միլիոն զինամթերք։

«Եվրամիության պաշտպանական-արդյունաբերական համալիրը շարունակում է աճել և զարգանալ։ Կարելի է փաստել, որ նրա կարողությունն աճել է 40%-ով»,- ասել է Բորելը։

Կիև այցից առաջ Բորելն ասել էր, որ ԵՄ-ն չի կատարում Ուկրաինային հրետանային արկեր մատակարարելու՝ սեփական պլանները, ոչ թե այն պատճառով, որ ԵՄ երկրները բավարար արտադրական հզորություններ չունեն, այլ այն պատճառով, որ նրանք արկեր են արտահանում այլ երկրներ։