Ադրբեջանում, վերջին տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 60,54 տոկոսը

Լուրեր

21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում անցկացվող նախագահական ընտրություններին, ժամը 15:00-ի դրությամբ, քվեարկել է 3 միլիոն 922,187 հազար ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 60,54 տոկոսը։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆարիդ Օրուջևը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում քվեարկելու իրավունք ունի 6 մլն 478 հազար 840 ընտրող։ Քվեարկությունը տևելու է մինչև երեկոյան ժամը 19։00-ն։

Մինչ այդ, անկախ  ու ընդդիմադիր լրատվամիջոցները հաղորդում են, որ ընտրություններն ուղեկցվում են զանգվածային խախտումներով։

Հավելենք, որ գործող նախագահ Իլհամ Ալիևից զա՝տ ընտրություններին մասնակցում է ևս 6 թեկնածու՝ Մեջլիսի պատգամավոր և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը, պատգամավոր Ռազի Նուրուլլաևիը, մեկ այլ պատգամավոր՝ «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևը «Մեծ արարում» կուսակցության ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Մուստաֆան, Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախկին ղեկավար Ֆուադ Ալիևը, «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևը։

Ադրբեջանում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։

Էմմա Չոբանյան