Պատժամիջոցները կարող են թուլացնել Իրանի առաջադեմ ուժերին․ VOA

Լուրեր

12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Ջաֆադ Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանը, ըստ որի յուրաքանչյուր երկիր կզրկվի ԱՄՆ-ի հետ առևտրային կապեր ունենալուց, եթե առևտուր անի Իրանի հետ:

Իրանը շարունակում է մնալ իր դիրքորոշմանը և քննադատում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները վերականգնելու մասին որոշումը: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը նշել է, որ Վաշինգտոնը չի կարող խոչընդոտել Իրանի կողմից նավթի արտահանմանը: Արտգործնախարար Զարիֆը քննադատել է նաև նախագահ Թրամփի հայտարարությունը, ըստ որի, յուրաքանչյուր երկիր կզրկվի ԱՄՆ-ի հետ առևտուր անելու հնարավորությունից, եթե առևտուր իրականացնի Իրանի հետ: Նա ընդգծել է, որ աշխարհը հոգնել է ամերիկյան միակողմանի մոտեցումներից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դուրս եկավ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից՝ պատճառաբանելով Իրանի վարքագիծը: Վերականգնված պատժամիջոցների առաջին մասը օրեր առաջ ուժի մեջ է մտել: Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարության, պատժամիջոցների մյուս հատվածը, որը վերաբերելու է Իրանի կողմից էներգետիկ ռեսուրսների արտահանմանը, ուժի մեջ կմտնի նոյեմբերի 5-ին:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կոչ է արել Թեհրանին դադարեցնել իր ապակայունացնող քաղաքականության ֆինանսավորումը և փոխարենը ավելի շատ ծախսել իր քաղաքացիների կարիքները հոգալու ուղղությամբ:

Սակայն փորձագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում, որ պատժամիջոցների վերականգնումը կթուլացնի Իրանի առաջադեմ ուժերին և փոխարենը կհզորացնի պահպանողականներին և ծայրահեղականներին: Դա կդժվարեցնի խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու տարբերակը:

Այս շաբաթ Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր: Ցուցարարները բողոքում էին Իրանի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, երբ երկրի տնտեսությունն այս ժամանակահատվածում շարունակում է անկում ապրել: