Քննարկվում է՝ ինչ անել Վաչագան Ղազարյանի վերադարձրած գույքերը․ վաճառքը տարբերակներից մեկն է

Լուրեր

07.07.2026 | 19:59
Մենք հինգ F-35 ինքնաթիռների վերաբերյալ խոստում ենք ստացել․ Էրդողանը՝ Թրամփին
07.07.2026 | 19:48
Կարապետյանն ասում էր` 600 հազար գլուխ ենք. ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս. հարց` «Ուժեղ Հայաստան»-ի անդամին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 19:38
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
07.07.2026 | 19:30
Եթե նույնիսկ ՌԴ-ն վերացնի ՀՀ-ի դեմ սահմանափակումները, ԵՄ-ն կպահպանի ազատ առևտրի ռեժիմը․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 19:27
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները
07.07.2026 | 19:18
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ
07.07.2026 | 19:12
Զոհերի իրական թիվը գիտեմ, անընդունելի է ընդդիմության կողմից 5000 ներկայացնելը. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:51
Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից հետո չի արթնացել
07.07.2026 | 18:39
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկկողմ Հայաստան-ԵՄ օրակարգը
07.07.2026 | 18:24
«Առյուծներին կտանեն ԱԺ, չուչելներին չհասկացա խի տարան». Սամվել Կարապետյանը` Ծառուկյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:19
«Ալաշկերտ» – «Ելիմայ» հանդիպումն անվճար տոմսերով է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ փողոցային պայքարի մասին // Դավիթ Սանասարյանի արդարացման վճիռն անփոփոխ մնաց․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 18:06
Թրամփն Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքն ու պատժամիջոցների չեղարկումը
07.07.2026 | 18:03
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 17:57
Արարատում ապօրինի ընդերքօգտագործման գործերով ավելի քան 30 մլն դրամի վնաս է վերականգնվել
Բոլորը

Պետական գույքի կառավարման կոմիտեն քննարկում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձրած գույքերի հետագա օգտագործման տարբերակները։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

«Համապատասխան առաջարկներ կներկայացնենք կառավարություն։ Գույքի տնօրինման մի քանի տարբերակներ կան, բոլոր տարբերակներն էլ քննարկում ենք»,-ասաց Առնակ Ավետիսյանը։

Factor.am-ի հարցին՝ այդ թվում նաև վաճառքի տարբերակն է քննարկվում, պաշտոնյան պարզաբանեց․ «Վաճառքը տարբերակներից մեկը կարող է դիտարկվել տեսականորեն։ Մենք հիմա կոմպլեքս հետազոտություն ենք իրականացնում, թե այդ գույքերը ո՞ր տարբերակով մեծ օգուտներ կբերեն։ Բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են, դրանցից կընտրվի լավագույնը։ Նախագիծը կարճ ժամանակ անց կներկայացվի կառավարությանը»։

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից և ընտանիքից, ի թիվս այլնի, բռնագանձել Ծովակալ Իսակովի պողոտա 23, 25/2, 25/3 և 25/4 հասցեներում գտնվող հասարարական տարածքներ և բնակավայրի նշանակության հողամասերը։ 2023 թվականի օգոստոսի 30-ին Ղազարյանի և Դատախազության միջև կնքվել է հաշտության համաձայնություն, համաձայն որի՝ Ղազարյանը 4 միավոր անշարժ գույք է վերադարձրել պետությանը։

Նարեկ Կիրակոսյան