Սերբիան «խիստ բողոք» է հայտնել ԵԽԽՎ-ին՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները սահմանափակելու որոշման համար

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Սերբիայի պատվիրակությունը բողոք է հղել կառույցի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին՝ Ադրբեջանի պատվիրակության դեմ ընդունված որոշման կապակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ սերբական պատվիրակությունն ափսոսանք է հայտնել, որ 2023 թվականի դեկտեմբերի 17-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Սերբիայի Ազգային ժողովի ձևավորման գործընթացի պատճառով սերբական պատվիրակությունը չի կարողացել մասնակցել այդ բանաձևի քվեարկությանը։

«Սերբիայի պատվիրակությունը սույնով ցանկանում է իր անհամաձայնությունը հայտնել ադրբեջանական պատվիրակության նկատմամբ վերաբերմունքի և շատ կասկածելի հիմքերով ընդունված բանաձևի կապակցությամբ։ Մենք խորապես համոզված ենք, որ այս բանաձևը հետքայլ է ԵԽԽՎ-ի ներսում իրական երկխոսությունից և միայն նպաստում է շարունակական բևեռացմանը։ Դա նաև վկայում է Վեհաժողովում արժեքների խորացող դեգրադացիայի մասին։ ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունն իր խիստ բողոքն է հայտնում ընդունված բանաձևի կապակցությամբ և կոչ է անում վերանայել այն՝ Վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի հեղինակության ու կայացած դերի համար բացասական հետևանքներից խուսափելու համար»,- ասվում է նամակում։

Սերբիայի 7 հոգանոց պատվիրակությունը խնդրանքով դիմել է կառույցի նախագահին՝ «վճռականորեն գործել և չեղյալ համարել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների վավերացումը մերժող բանաձևը»։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ էր մնացել։

Էմմա Չոբանյան