Լևոն Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է առաջադրվել նաև ընկերոջը

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ. քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ «Այս քրեական գործը պետք է միայն մեկ ելք ունենար՝ կարճվեր՝ հանցակազմի բացակայության հիմքով, ոչ թե ուղարկվեր դատարան»,- ասաց պաշտպանը։

Լևոն Քոչարյանին առաջադրված նույն՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել) այսօր մեղադրանք է առաջադրվել նաև նրա մտերիմ ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին։ Ալեքսանյանի բնորոշմամբ՝ «աբսուրդ գործընթաց է իրականացվում»։

«Մեղադրանքն իրավաչափ չէ, ավելին՝ նույնիսկ անորոշ է. գործում նշված է, որ Լևոնը և Ասատուրովը միջամտել են ոստիկանների օրինական գործողություններին, սակայն, թե որն է եղել նրանց գործողությունը, այն էլ՝ իրավաչափ, մեղադրանքում հստակ չի նշվում։ Այս ամենը թույլ է տալիս պնդելու, որ մեղադրանքն ունի որոշակիության ցածր աստիճան»,- նշեց պաշտպանը։

Մոտ 1 ժամ առաջ Լևոն Քոչարյանը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ իրեն և ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին, հրավիրել են Քննչական կոմիտե։ Ավելի ուշ նա ևս տեղեկացրեց, որ Ասատուրովին մեղադրանք են առաջադրել, իսկ իրենք դեռ շարունակում են ՔԿ-ում մնալ։

Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, հայտնելով՝ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Նախկին նախագահի որդին առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ավելին՝ հայտարարել էր. «Պատրաստ եմ առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»։

Մեղադրանք առաջադրելուց 2 օր անց Լևոն Քոչարյանը սկզբում կալանավորվեց մեկ, իսկ դրանից հետո՝ արդեն երկու ամսով։ Իրավիճակը փոխվեց, երբ նոյեմբերի 6-ին նա վերցրեց պատգամավորական մանդատը. ժամեր անց Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց՝ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումը։ Խմբակցությունում մանդատը վայր էր դրել «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, իսկ նախընտրական ցուցակի նրան հաջորդող երեք անդամները տարբեր պատճառներով հրաժարվել էին վերցնել այն, ինչից հետո այն բաժին էր հասել Քոչարյանին։

Ռոզա Վարդանյան