Վարչապետն այլևս ժողովրդի՞նը չէ. հետընթաց ԵՄ ԱլԳ ինդեքսում հաշվետվողականության, խոսքի ազատության մասով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.07.2026 | 19:59
Մենք հինգ F-35 ինքնաթիռների վերաբերյալ խոստում ենք ստացել․ Էրդողանը՝ Թրամփին
07.07.2026 | 19:48
Կարապետյանն ասում էր` 600 հազար գլուխ ենք. ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս. հարց` «Ուժեղ Հայաստան»-ի անդամին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 19:38
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
07.07.2026 | 19:30
Եթե նույնիսկ ՌԴ-ն վերացնի ՀՀ-ի դեմ սահմանափակումները, ԵՄ-ն կպահպանի ազատ առևտրի ռեժիմը․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 19:27
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները
07.07.2026 | 19:18
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ
07.07.2026 | 19:12
Զոհերի իրական թիվը գիտեմ, անընդունելի է ընդդիմության կողմից 5000 ներկայացնելը. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:51
Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից հետո չի արթնացել
07.07.2026 | 18:39
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկկողմ Հայաստան-ԵՄ օրակարգը
07.07.2026 | 18:24
«Առյուծներին կտանեն ԱԺ, չուչելներին չհասկացա խի տարան». Սամվել Կարապետյանը` Ծառուկյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:19
«Ալաշկերտ» – «Ելիմայ» հանդիպումն անվճար տոմսերով է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ փողոցային պայքարի մասին // Դավիթ Սանասարյանի արդարացման վճիռն անփոփոխ մնաց․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 18:06
Թրամփն Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքն ու պատժամիջոցների չեղարկումը
07.07.2026 | 18:03
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 17:57
Արարատում ապօրինի ընդերքօգտագործման գործերով ավելի քան 30 մլն դրամի վնաս է վերականգնվել
Բոլորը

Պետական հաշվետվողականության, անկախ լրատվամիջոցների, խոսքի և արտահայտվելու ազատության, հավաքների ազատության և կոռուպցիայի դեմ պայքարում հետընթաց կա. սրանք այն պատճառներն են, ինչի հետևանքով այս տարի Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության ինդեքսում հետընթաց է գրանցել։

Թեև ինդեքսում Հայաստանի կատարողականը բավականին բարձր է, սակայն արդյունքները ցույց են տալիս բարեփոխումների հապաղում, օրենքների միջև անհամապատասխանություններ, հետևաբար, ԵՄ-ի հետ մերձեցման դանդաղում, նշվում է զեկույցում։ Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ Հայաստանը սահմանափակվել է միայն բարձր հարթակներում հայտարարություններ անելով։

Նախկին լրագրող վարչապետը մամուլի և խոսքի ազատության ու անկախության թեմայով բազմաթիվ հայտարարություններ է անել։ Վարչապետը պարբերաբար պարծեցել է, որ իր օրոք մամուլն ամենաանկախն է։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հակադարձում է՝ Փաշինյանի մատնանշած ազատությունը Հայաստանում իսկապես եղել է, սակայն միայն 2018-2019 թվականներին։ Ըստ նրա՝ այսօր իրավիճակի վատթարացում ունենք։

Նախորդ տարի օրենսդրական մի շարք նախաձեռնությունների միջոցով իշխանությունը փորձ արեց սահմանափակել տեղեկությունների հասանելիությունը, որոնցից գլխավորը, թերևս, ռազմական դրության ժամանակ խիստ սահմանափակում դնելն էր։ Թեև այս նախագիծը չընդունվեց, սակայն այն միակը չէր։

Հեղափոխական շարժմամբ վարչապետի պաշտոնում ընտրված Փաշինյանը դեռևս այդ օրերին մշտապես ասում էր, որ բաց է ժողովրդի առաջ։

Ժամանակի ընթացքում Փաշինյանը, կարծես թե, մոռացավ իր խոստումների մասին։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանի ցածր միավորը կապված է ժողովրդավարության և լավ կառավարման ոլորտում ձախողման հետ, հատկապես՝ պետական հաշվետվողականության հետ։ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը շեշտում է՝ այսօր շատ հարցերին անհաղորդ է հանրությունը։

Փաշինյանը ռեֆորմատոր չէ. արձանագրում է Միսկարյանը՝ հավելելով՝ համակարգի անգործությունն է հանգեցրել, այսպես կոչված, «նախկին ռեժիմի» վերադարձին։

Ուշագրավ է, որ ըստ ԵՄ Արևելյան գործընկերության ինդեքսի՝ արձանագրված հետընթացը «փոխհատուցվել է» դատական ոլորտի անկախության բարելավմամբ: Այս մասով, սակայն, հայաստանյան քաղհասարակության և իրավապաշտպանների դիրքորոշումը տարբերվում է զեկույցի հեղինակների կարծիքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան