Նոր Արեշում փլատակներից երկու մարմին է դուրս բերվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում որոտացած պայթյունի հետևանքով կա երկու զոհ։ Քիչ առաջ փրկարարները փլատակներից դուրս են բերել երկու քաղաքացու մարմին․ Factor.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ըստ հարևանների՝ մահացածներն ամուսիններ են։ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, դեպքի վայրում աշխատում են քննիչները։

Ավելի վաղ, փրկարարները փլատակներից դուրս էին բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), որոնք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ Ռ․ Ն․-ի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Հ․ Ս.-ինը՝ կայուն ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Թե որն է եղել պայթյունի պատճառը՝ դեռ հայտնի չէ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արփի Հակոբյան