Խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը․ «Սիներջի»-ի հայտարարությունը՝ իր աշխատակիցների կալանավորման առնչությամբ 

Լուրեր

28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:15
Ադրբեջանից գազ գնելը շատ իրատեսական է, բայց չեմ կարծում՝ ՌԴ-ն թանկացնի գազը․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:00
«Փող չկա» ասողը հիմա բժիշկն է․ անվճար բուժման թաքնված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:44
Ինչպես է Փաշինյանի երգը հնչել դպրոցում. տնօրենը մանրամասներ է պատմում
28.04.2026 | 19:31
Իսրայելական «Մոսադ»-ի ղեկավարը հայտարարել է, որ թափանցել է Իրանի և Լիբանանի գաղտնիքների «միջուկ»
28.04.2026 | 19:18
Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
Բոլորը

ՀՀ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ԲԸ մասնաճյուղը հայտարարություն է տարածել ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի ու աշխատակցուհի Լիլի Մկրյանի և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանի կալանավորման առնչությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հարգելի հայրենակիցներ,

Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելը ցնցել է ամբողջ բիզնես, այդ թվում նաև ՏՏ ոլորտը։ Մեր հարգարժան գործընկերների հետ պատահածը որակում ենք որպես անհամաչափ խիստ խափանման միջոցի կիրառում և հավաստիացնում, որ մեր գործընկերներն անմեղ են։

Այսօր նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած և իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։ Հարկ է նշել, որ չկնքված պայմանագրով որևէ ֆինանսավորում կամ առավել ևս վճարում չի կատարվել, հետևաբար պետությանը չէր էլ կարող որևէ վնաս հասցվել։ Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։

Մինչդեռ իրական վնաս՝ և՛ բարոյական, և՛ առողջական, և՛ հոգեբանական կրում են մեր գործընկերները։ Այս ամենը լրջորեն արատավորում է նաև մեր գործարար համբավը։ Մեր սահմանած նշաձողը մշտապես եղել է բարձր որակը, առողջ մրցակցությունը, միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանությունը։ Եվ այս համատեքստում ևս գործել ենք նույն սկզբունքով։

Հիշեցման կարգով նշենք, որ Աշոտ Հովհաննիսյանը ՏՏ ոլորտում հսկայական ներդրում ունի ոչ միայն իր հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս։ Նրա ստեղծած ընկերությունն ավելի քան 25 տարի ՏՏ լուծումներ է տրամադրում և գովասանքի արժանանում աշխարհի 85-ից ավելի երկներում, համագործակցում համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ։ Անվիճելի է, որ ընկերությունը զգալի ավանդ է ունեցել և շարունակում է ունենալ նաև ՀՀ-ում ՏՏ ոլորտի կայացման և հետագա զարգացման գործում՝ հարյուրավոր նոր աշխատատեղեր ու մասնագիտացումների հնարավորություններ ստեղծելով։

Կրկին շեշտում ենք մեր գործընկերների անհասկանալի և անհիմն կալանավորման հանգամանքը։ Արդյոք այդքան լուրջ վտանգ էին ներկայացնում հասարակության կամ գործի քննության համար այդ բարեխիղճ ու արդարամիտ մարդիկ, որ ավելի մեղմ խափանման միջոց չի կիրառվել, երբ բազմաթիվ ծանր հանցանքների դեպքեր կան, որոնցում տնային կալանքն է կիրառվում որպես խափանման միջոց։

Մենք միշտ մեծ հպարտությամբ ու պատվով ենք ներկայացրել Հայաստանը համաշխարհային տարատեսակ հարթակներում, հպարտացել մեր տեխնոլոգիական լուծումներով և բարձր գնահատականի արժանացել մեր հաճախորդների կողմից։ Սիներջի ընկերությունն այսուհետ կրկնակի եռանդով է շարունակելու բարձր պահել մեր պետության շահերը, հզորացնել ու զարգացնել այն, գործել ազնիվ ու արդար և աշխարհի առջև բացել ՏՏ ներուժի նոր հեռանկարներ։

Մենք լիովին կողմնակից ենք արդարադատության կայացմանը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու իրականացվող քննությանը բոլոր փուլերում, բայց նաև խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ»։