Վրաստանը հայտնել է Ուկրաինայից ՌԴ պայթուցիկ նյութերի տարանցումը կանխելու մասին․ գործընթացում ներգրավված են նաև ՀՀ քաղաքացիներ

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) հաղորդագրության համաձայն՝ կանխվել է C-4 տեսակի պայթուցիկի տարանցումը Ուկրաինայից Ռուսաստան, գրում է Эхо Кавказа-ն։

Պետ​​անվտանգության ծառայությունը պնդում է, որ 14 կգ ընդհանուր քաշով պայթուցիկները երկիր են մտել էլեկտրական մեքենաների մարտկոցների անվան տակ։ Բեռն ուղարկվել է Օդեսիայից՝ Ռումինիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի տարածքով, իսկ թուրք-վրացական սահմանը հատել է հունվարի 19-ին «Սարպի» անցակետով, հայտնել է Պետական ​​անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Բաչա Մգելաձեն։

Ըստ աղբյուրի՝ բեռի նպատակակետը Վորոնեժն է եղել։ Նշվում է, որ երեք պայթուցիկ սարքերն առգրավվել են ռուս-վրացական սահմանին, սակայն դեռ երեք պայթուցիկ մնացել է Թբիլիսիում՝ կոնկրետ հասցեում։ ՊԱԾ-ը չի բացառում, որ կազմակերպիչները ծրագրել են ահաբեկչություններ իրականացնել Վրաստանի տարածքում։

Նշում է, որ «գործընթացի կազմակերպիչը» Բաթումում ծնված Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն է, որը 2020 թվականին առաջադրվել է Օդեսայի շրջանի Ռադայի թեկնածու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից։ Գործընթացում ներգրավված են եղել Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացիներ, սակայն մեքենայի մարտկոցներում տեղադրված պայթուցիկ սարքերի և պայթուցիչի պարկուճների մասին իմացել է միայն Շարաշիձեն։

«Ինչ վերաբերում է Թբիլիսիում մնացած երեք պայթուցիկ սարքերին, արդյո՞ք նախատեսված է եղել դրանք արտահանել Ռուսաստան, թե՞ պետք է մնային Վրաստանում՝ պայթեցնելու համար, պարզելու է ընթացող հետաքննությունը»,- ասել է Մգելաձեն։

ՊԱԾ-ը, սակայն, ենթադրում է, որ «հաշվի առնելով Վրաստանի տարածքի օգտագործումը և այդ գործընթացում Վրաստանի քաղաքացիների լայնածավալ ներգրավվածությունը»՝ նրանք նախատեսել են Թբիլիսիին մեղադրել «ինչպես ահաբեկչական հարձակումներ ծրագրելու, այնպես էլ իրագործելու մեջ, որոնց իրականացումը ծրագրված է եղել Վրաստանում կամ արտասահմանում»:

Գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, պահպանում, կրում, արտադրություն, փոխադրում, առաքում կամ վաճառք), սակայն կարող է լրացվել ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածով, որը նախատեսում է 10-15 տարվա ազատազրկում։

Էմմա Չոբանյան