ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ուկրաինային օգնելու օրինագիծը. Բայդենը Կոնգրեսին խնդրում է արագ ընդունել այն

Լուրեր

25.06.2026 | 20:31
Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
25.06.2026 | 20:25
Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:13
Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:01
Եթե ՍԴ-ն մերժի մեր հայցը, ԲՀԿ-ն հակասահմանադրական քայլերի չի գնա, կգործենք միայն օրենքի շրջանակում. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ալեն Սիմոնյանը հեռացավ առանց հարցերի պատասխանելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում ընտրական ցենզ սահմանել արտահերթ նիստում․ պարզաբանում է Հասմիկ Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:40
ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել
25.06.2026 | 19:29
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:18
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:13
ՔՊ նիստն ավարտվեց, ինչ որոշում է կայացվել. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 19:08
Դավիթ Համբարձումյանի գործը ուղարկվեց նոր քննության․ նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:00
Պոպուլիզմ չէ՛ «Սամվել Կարապետյան՝ վարչապետ» թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ՔՊ-ն չի հաղթելու․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 18:47
ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
Բոլորը

Ամերիկացի սենատորները համաձայնության են եկել երկար սպասված երկկուսակցական օրինագծի շուրջ՝ ընդհանուր 118 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման համար, որը կուղղվի Ուկրաինային, Իսրայելին օգնության, ինչպես նաև Միացյալ Նահանգների հարավային սահմանների ամրապնդմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանել է օրինագիծը և Կոնգրեսին խնդրել է չհետաձգել դրա ընդունումը։ Նախնական քվեարկությունը սպասվում է շաբաթվա կեսին, սակայն արդեն պարզ է, որ օրինագիծը զգալի հակազդեցության կհանդիպի Ներկայացուցիչների պալատում, որտեղ մեծամասնություն են հանրապետականները։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն արդեն ասել է, որ խոստանում է արգելափակել այն:

Սենատորները չեն կարողանում համաձայնության գալ անցյալ տարվա աշնանից: Հիմնական պատճառը հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնություններն են Մեքսիկայի հետ սահմանի ամրապնդման և ներգաղթային քաղաքականության խստացման միջոցառումների շուրջ։ Հանրապետականները պահանջում են խստացնել Մեքսիկայի հետ սահմանի հսկողությունը և այս պահանջը դարձրել են պայման Ուկրաինային ցանկացած լրացուցիչ օգնություն քննարկելու համար։
Լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 118 մլրդ դոլար։

Սենատորներն առաջարկում են 60,06 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային, 14,1 մլրդ՝ Իսրայելին, 20,23 մլրդ՝ Մեքսիկայի հետ սահմանի անվտանգությունն ապահովելուն, 4,83 մլրդ՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին: