ԵՄ պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել ՆԳՆ բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքները

Լուրեր

23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
23.07.2026 | 10:15
Յամալն ու Հոլանդը տրանսֆերային արժեքի ռեկորդ են սահմանել
23.07.2026 | 10:07
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
23.07.2026 | 10:00
Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
23.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.07.2026 | 09:30
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
Բոլորը

Փետրվարի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն այցելել են Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, նախարարության և ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներ։

«Վահե Ղազարյանին և Վասիլիս Մարագոսին է ներկայացվել ստորաբաժանումների վարչական համալիրների մանրակերտը, ըստ որի՝ առանձին վարչական շենքեր են նախատեսված Պարեկային ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության Երևանի գնդի համար։ Շենքերն ունենալու են բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ տեխնիկական ապահովվածությունը՝ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար։

Ներկաները շրջել են տարածքում, եղել վարչական շենքերում, ծանոթացել մարզասրահի, հրաձգարանի, ծառայողական տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիի, լողավազանի շինարարական աշխատանքների ընթացքին։

Այցի ընթացքում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքները, որոնք կնպաստեն քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Արտակարգ և լիազոր դեսպանը կարևորել է մեծ թափով ընթացող շինարարական աշխատանքներն ու նախագծված շենքային լուծումները, որոնք կերաշխավորեն աշխատանքի արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին կբարելավվի ինչպես օպերատիվ կառավարման կենտրոնի, այնպես էլ Պարեկային ծառայության աշխատանքը։ Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել նաև շարունակելու աջակցությունը ներքին գործերի նախարարությանը։

Միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կարևորել է փոխգործակցությունը, ինչը նպաստում է նախարարության որդեգրած բարեփոխումների հաջող ընթացքին և ցանկալի արդյունքի հասնելուն։

Այցի ընթացքում ՆԳ նախարարը շինարարական աշխատանքների վերաբերյալ տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում։