Ղրղզստանի նախագահը նշել է Բիշքեկի ՋԷԿ-ում պայթյունի հնարավոր պատճառը

Լուրեր

25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
Բոլորը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը ենթադրություն է հայտնել, որ Բիշքեկի ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող է լինել ածխի բարձր կալորիականությունը։ Նրա խոսքով՝ ՋԷԿ-ում բարձր կալորիականությամբ ածուխ են այրել, ինչը կարող էր հանգեցնել հրդեհի և պայթյունի։

«Նախկինում Բիշքեկի ՋԷԿ-ը Կարա-Քեչե հանքավայրի ածուխն էր այրում, կալորիականությունը կազմում է 3800 կկալ մեկ կիլոգրամում։ Անցյալ տարի որոշեցինք օգտագործել Շաբիրկուլի ածուխը։ Դրա կալորիականությունը կազմում է 5500 կկալ/կգ։ Ես փորձագետ չեմ, բայց կարծում եմ, որ պայթյունը տեղի է ունեցել ջերմաստիճանի բարձրացման պատճառով, քանի որ աշխատակիցները հաշվի չեն առել, որ դա բարձր կալորիականությամբ ածուխ է, և այրել են Կարա-Կեչին ածխի նման»,- ասել է Ղազախստանի նախագահը Kabar-ին տված հարցազրույցում։

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարար Բոոբեկ Աժիկևն իր հերթին հայտնել է, որ Բիշքեկի ՋԷԿ-ում պայթյունը տեղի է ունեցել գազերի կամ ածխի փոշու կուտակման հետևանքով։

«Նախնական ուսումնասիրության համաձայն՝ հանքում կա՛մ գազերի, կա՛մ ածխի փոշու կուտակում է եղել, և այնտեղ պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ բոլոր կաթսաներն անվնաս են մնացել՝ ապահովիչներն աշխատել են, և դա փրկել է կաթսաները, դրանց վրա ճաքեր կամ արտահոսքեր չկան»,- ասել է պաշտոնյան։

Բիշքեկի միակ ՋԷԿ-ում արտակարգ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 2-ին, տեղական ժամանակով ժամը 3:00-ին։ Արդյունքում տուժել է կայանի հինգ աշխատակից, որոնցից երկուսի վիճակը ծանր է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վթարի պատճառով քաղաքում դադարեցվել է տաք ջրի և ջեռուցման մատակարարումը։ Արտակարգ դրության պատճառներից է դիտարկվում նաև դիվերսիան։

Բիշքեկի փոխքաղաքապետ Ժիրգալբեկ Շամիրալիևը հայտնել է, որ վթարից տուժել է մոտ 60 հազար բնակարան։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանը դիտարկում է բնակիչների համար ջեռուցման կետեր կազմակերպելու հնարավորությունը։