Ալիևի կողմից հետապնդվող ադրբեջանական մեդիան շարունակելու է գործել Եվրոպայից՝ միջազգային ԶԼՄ-ների օգնությամբ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների ու տարբեր պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների բացահայտման համար իշխանությունների կողմից հետապնդումների ենթարկվող AbzasMedia-ն գործունեությունը շարունակելու է Եվրոպայից՝ նոր թիմով։ Այս մասին ասվում է լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդարության մեջ։

«Վերջին երեք ամիսների ընթացքում «մաքսանենգության» մեղադրանքով ձերբակալվել է AbzasMedia-ի ղեկավարությունն ու ամբողջ խմբագրությունը։ Մեզ հետ համագործակցողները ճնշումների են ենթարկվել՝ բանկային հաշիվները սառեցվել են, նրանց արգելվել է լքել երկիրը։ Կրկին շեշտում ենք, որ այս ձերբակալությունները և ճնշումները քաղաքական դրդապատճառներ ունեն՝ կանխելու մեր կոռուպցիոն հետաքննությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը սպառել է AbzasMedia-ի ռեսուրսները՝ ձերբակալելով նրա աշխատակիցներին, և դրանից բխող ռեպրեսիվ միջավայրն անհնարին է դարձնում Ադրբեջանից խմբագրության գործունեությունը։ Այդ իսկ պատճառով բանտում գտնվող AbzasMedia-ի ղեկավարության պահանջով այս ընթացքում գլխավոր խմբագրի պարտականությունները ժամանակավոր կատարելու է Լեյլա Մուստաֆաևան։ Նա վերահսկելու է Եվրոպայի տարբեր երկրներում ցրված նոր խմբագրական թիմի աշխատանքը։

«Մենք հասկանում ենք լրագրողական գործունեության համար ապահով միջավայր ստեղծելու կարևորությունը և գնահատում ենք համաշխարհային հանրության ու մեր օտարերկրյա գործընկերների աջակցությունը, որոնք արժևորում են խոսքի ազատությունն այս դժվարին ժամանակներում»,- նշվում է հայտարարության մեջ։

Լեյլա Մուստաֆաևան իր հերթին հայտնել է, որ տարբեր երկրների 15 լրատվամիջոցներ, այդ թվում՝ ForbiddenStories-ը, France 24-ը, Rfi-ը, The Guardian-ը, Le Monde-ը, Paper Trial-ը, arc-ը, OCCRP-ն, Der Standard-ը, ZDF-ը, RTS-ը, Knack-ը, IRPI Media-ն, Radio France-ը, Le Soir-ը և ZDF-ը, կօժանդակեն AbzasMedia-ի գործունեությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում բնաճնշումների նոր ալիք է սկսվել անկախ լրագրողների նկատմամբ, 10-ից ավելի լրագրող է կալանավորվել, 6-ը՝ Abzas Media-ից։

2023 թվականի նոյեմբերից կալանավորվել են Ադրբեջանի իշխանությունների կառուպցիոն գործերը հետաքննող Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մուհամմեդ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքիզին, լրագրող Նարգիզ Աբսալամովան, լրագրող Հաֆիզ Բաբալին (Թուրան գործակալության տնտեսական բաժնի խմբագիրը), լրագրող Էլնարա Գասիմովան։

Էմմա Չոբանյան