Օտարերկրացիների ներքին պարզաբանումների հետևանքով մեկ անձ կյանքից զրկվել է, մյուսը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

2023 թ. հունիսի 19-ին, գիշերվա ժամը 1-ին, շտապօգնությունից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել էր ահազանգ, որ Երևանի Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ կա երիտասարդ տղայի դիակ: Մոտ 20 րոպե անց ահազանգ էր ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրացի մի երիտասարդ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում պարզվեց, որ բենզալցակայանի մոտ սպանված անձը նույնպես օտարերկրացի է։ Ընդհանրապես, այս ողջ պատմությունը նույն ազգությամբ օտարերկրացիների ներքին պարզաբանումների արդյունք էր:

Իրավապահների միջոցառումների արդյունքում ձեռք են բերվում հավաստի տեղեկություններ, որ սպանված երիտասարդին դանակահարել էր ոմն Աբին, որի մասին խոսելիս հայրենակիցները ներկայացնում էին որպես «կրիմինալ անձ»: Օրեր անց նա ձերբակալվում է, ապա նաև՝ կալանավորվում: Ոստիկաններին հաջողվում է պարզել նաև հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարողի ինքնությունը, որը բնակվում էր Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկում: Սակայն նա արդեն փոխել էր բնակության վայրը և խուսափում էր քննությունից:

Հունիսի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում, խափանման միջոցը՝ կալանք։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական տևական միջոցառումների շնորհիվ օրեր առաջ պարզվում է, որ հետախուզվողը գտնվում է Գյումրիում: Հետագա միջոցառումները ձեռնարկվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունվարի 30-ին Գյումրիի Թբիլիսյան խճուղու մի բնակարանում հետախուզվողը հայտնաբերվում և ձերբակալվում է:

Նախաքննությունը շարունակվում է: