Թուրքիայում իսրայելական Մոսադի ցանց են բացահայտել․ ձերբակալվածներ կան

Լուրեր

01.07.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
Բոլորը

Թուրքիայում Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսադի նոր ցանց են բացահայտել։ Այս մասին հաղորդում է TRT Haber-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունում աղբյուրներին։

Անվտանգության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ թուրքական հետախուզական ծառայությունը (MİT) պարզել է, որ Մոսադը մասնավոր խուզարկուների միջոցով հետևում է Թուրքիայում իր թիրախներին։ Հետաքննության շրջանակում, մասնավորապես, պարզվել է, որ իսրայելական հետախուզությունը մասնավոր խուզարկուների միջոցով իրականացրել է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են՝ կենսագրական տեղեկատվության հավաքագրումը, հետախուզությունը, հետաքննությունը, ֆոտո և վիդեո փաստաթղթավորումը, իրական ժամանակում հսկողությունը և հետևող սարքերի տեղադրումը։

Ստամբուլի Գլխավոր դատախազությունը պարզել է, որ բոլոր ինը կասկածյալներն իրենց ստացած տեղեկությունները վաճառել են Մոսադին մասնավոր հետախույզների միջոցով։ Ստամբուլի ոստիկանության վարչության հետախուզական ծառայությունը և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը փետրվարի 2-ի առավոտյան գործողություններ են իրականացրել միաժամանակ Ստամբուլում և Իզմիրում։

Գործողության ընթացքում ձերբակալվել են 9 կասկածյալներից 7-ը, որոնց նկատմամբ կալանքի որոշումներ են կայացվել։ Պարզվել է, որ նույն նախաքննության շրջանակում նախկինում երկու կասկածյալ կալանավորվել են։

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերին թուրքական MİT-ն արդեն նմանատիպ գործողություն էր իրականացրել Մոսադի հետախուզական գործունեության դեմ, որի ընթացքում համապատասխան միջոցներ էին ձեռնարկվել 68 ձերբակալվածների նկատմամբ։

Էմմա Չոբանյան