Անի Իսպիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Լուրեր

15.11.2024 | 14:41
Բայրամովը՝ COP29-ին համաշխարհային առաջնորդների բացակայության և Ֆրանսիայի բոյկոտի մասին
15.11.2024 | 14:30
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում կայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:25
Լիբանանում կրակ են բացել ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ
15.11.2024 | 14:19
Իմ անձեռնմխելիության հարցը ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում է. ուզում են հասկանալ` ինչում եմ մեղադրվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:16
Ունեմ դատավորին բացարկի հիմք, չունեմ կարգավիճակ. Քոչարյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:07
ԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի համատեղ գնումները
15.11.2024 | 13:49
Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր է քննարկել
15.11.2024 | 13:41
Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 97.96 մլն դրամ
15.11.2024 | 13:30
Թուրքիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
15.11.2024 | 13:22
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների
15.11.2024 | 13:17
«Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո». ՈՒՂԻՂ
15.11.2024 | 13:08
Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «մոլորեցնում է միջազգային հանրությանը»
15.11.2024 | 13:02
Արտոնյալներ չեն լինելու. ՄԻՊ-ը՝ Փաշինյանի դժգոհության պատճառների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 12:57
Կրասնոդարի երկրամասը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ բազմաթիվ պայթյուններ են որոտացել
15.11.2024 | 12:45
Քաղաքացիները մեղադրեցին, թե լկտի սուտ եմ տարածել, պարզվեց` ճիշտ դուրս եկան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի  միջնորդությունը՝ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով՝ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում մեղադրյալ են  փոխնախարարի պաշտոնից ազատված Իսպիրյանը և այլ անձինք, որոնց թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։ Երեկ կալանավորվել էր նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը։