Ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը
Հասարակություն
02.02.2024 | 15:27Հայաստանի դատավորներն ընդհանուր ժողով են անցկացնում։ Օրակարգում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն է։ ՍԴ-ում դատավորի թափուր հաստիք է առաջացել, քանի որ դատավոր Արաիկ Թունյանը ընտրվել է ԵԱՏՄ դատարանի դատավոր։
Այս պահին Factor TV-ին հայտնի է երկու թեկնածուի մասին՝ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայան, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյան։
Նշենք, որ ժողովն անցկացվում է Կառավարության նիստերի մեծ դահլիճում է։ Դատական իշխանության ներկայացուցիչների՝ դատավորների ժողովն առաջին անգամ է իրականացվում գործադիր իշխանության շենքում։
Արաքս Մամուլյան