Դպրոց կառուցելու փող կա, կառուցող չկա․ հայտարարված մրցույթների կեսում հաղթող չի եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դպրոցաշինության հայտարարված մրցույթների կեսում դեռ հաղթող կազմակերպություն չկա։ Այս խնդրի մասին լրագրողների հետ հանդիպմանը երեկ խոսեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Իշխող ուժը 300 դպրոց, 400 մանկապարտեզ է խոստացել կառուցել, հիմնանորոգել ու վերակառուցել մինչև 2026 թվականը, ու թեև դրանց մի մասի շինարարությունն ընթացքի մեջ է, վարչապետը դժգոհությունը չի թաքցնում։

«Էն ժամանակ մեզ թվում էր` փողը լինի, մնացած բոլոր հարցերը կլուծենք, էդպես չի, մենք հիմա փողը ունենք, չենք կարողանում մեզ անհրաժեշտ մակարդակով դպրոց կառուցել և, ընդհանրապես, որևէ բան կառուցել»,- նշում է վարչապետը:

Կառավարության նախորդ նիստին Փաշինյանը հարցին անդրադառնալիս կատակեց. «Հիմա էլ փողը ունենք, բայց բախտ չունենք՝ ինչպես ասում են»։

Ֆինանսների նախարարը գործադիրի ղեկավարի հետ այս հարցում այնքան էլ համաձայն չէ։ Նրա խոսքով՝ մենք բախտ էլ ունենք, բայց այստեղ կարողությունների հարց է։ Պատճառն այն է, որ կա՛մ գները բարձր են տալիս, կա՛մ մեր շինարարական ընկերությունները չունեն բավարար կարողություններ, որպեսզի այդ ծավալի աշխատանքներ սկսեն։

Գործատուների միության ղեկավար Գագիկ Մակարյանը, բացի բախտից, փողից ու կարողությունների սահմանափակ լինելուց, այստեղ մի շարք այլ  խնդիրներ է տեսնում, որոնցից մեկը պետական գնումների համակարգն է։ Նրա խոսքով՝ օրենքի վերջին փոփոխություններով կանոնները շատ են խստացվել, և ռիսկերի հարցում պետության պատասխանատվությունը մոտեցրել են 0-ի։

Մանրամասները` տեսանյութում:

Անժելա Պողոսյան