ՌԴ Քննչական կոմիտեն պնդում է, որ Ուկրաինան «Պատրիոտ» համալիրի օգտագործմամբ է խոցել Իլ-76

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որը, ինչպես պնդում է գերատեսչությունը, նկարահանվել է Բելգորոդի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման վայրում։ Մոսկվայի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են ուկրաինացի ռազմագերիներ, որոնց տեղափոխում էին փոխանակման նպատակով։ Ուկրաինան, սակայն, չի հաստատել այս տվյալները։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տվյալներով՝ նրա աշխատակիցները պարզել են, որ ուկրաինացի զինվորականները ինքնաթիռը խոցել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ նման հայտարարությունով էր հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Տեսանյութում, որը հրապարակել է Քննչական կոմիտեն, երևում են ձյան վրա ընկած բեկորներ։ Այնտեղ երևում են նաև հրթիռի առանձին մասեր՝ գծանշումներով, հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։

Տեղեկացվում է, որ փորձաքննությունը պարզել է, որ հայտնաբերված բեկորները «ԱՄՆ Patriot համալիրի MIM-104A զենիթահրթիռային կառավարվող հրթիռի կառուցվածքային տարրեր են, որոնք մշակվել են Raytheon և Hughes կորպորացիաների կողմից և արտադրվել է Raytheon-ում»։

Ուկրաինան չի հաստատում, որ իր զինվորականները խոցել են Իլ-76 ինքնաթիռը, ինչպես նաև այն փաստը, որ կործանված ինքնաթիռում եղել են ռազմագերիներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պնդելու է միջադեպի միջազգային հետաքննություն։
Չորեքշաբթի օրը Պուտինը պատասխանել է այս հայտարարությանը՝ ասելով, որ Մոսկվան «խնդրում է» և «պնդում» է նման հետաքննություն անցկացնել, «սակայն չկան պաշտոնական կազմակերպություններ, որոնք ցանկանում են դա անել»։