Հայաստանն այսօրվանից պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին

Լուրեր

15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը պաշտոնապես միացել է Հաագայի միջազգային քրեական դատարանին։ Սա հնարավորություն է տալիս կանխել ռազմական հանցագործությունները, գրում է DW-ն՝ հղում անելով ՀՀ կառավարության ներկայացուցչին։

«Փետրվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ՄՔԴ Հռոմի ստատուտը։ ՄՔԴ-ին միանալը հնարավորություն է տալիս Հայաստանին կանխել ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները իր հողում»,- ասում է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրոկոսյանը։ Նրա խոսքով, դա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին։

«Ի թիվս այլնի, այս քայլը նշանակում է նաև, որ Հայաստանը կարող է կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հաագայի դատարանի որոշմամբ, եթե նա այցելի երկիր»,- գրում է կայքը։

Ավելի վաղ Ռուսաստանը սուր քննադատության էր ենթարկել Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ցանկության համար՝ այն անվանելով «ոչ բարեկամական քայլք»։  Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան այս հայտարարությունների, բազմիցս նշել է, որ Հայաստանի գործողություններն ուղղված չեն Մոսկվայի դեմ։

Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի մարտին Պուտինին ձերբակալելու հրաման է տվել՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններից հազարավոր երեխաների արտաքսելու կասկածանքով։ Ռուսաստանն իր հերթին չի ճանաչում ՄՔԴ-ն. երկրի իշխանությունները հետախուզում են հայտարարել ՄՔԴ մի քանի դատավորների՝ ՌԴ նախագահի կալանավորման օրդեր տրամադրելու համար։