Արմելլա Շաքարյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից
Քաղաքականություն
31.01.2024 | 22:11ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմելլա Շաքարյանին Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Պանամայի Հանրապետությունում, Նիկարագուայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում, Էլ Սալվադորի Հանրապետությունում և Բելիզում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Արմելլա ՇԱՔԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Պանամայի Հանրապետությունում, Նիկարագուայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում, Էլ Սալվադորի Հանրապետությունում և Բելիզում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: