Իրանը անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի սպառնալիքները. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար

Լուրեր

30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանական կողմն անպատասխան չի թողնի արևմտյան երկրներից, հատկապես ԱՄՆ-ի կառավարությունից բխող որևէ սպառնալիք։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին, փոխանցում է Tasnim news agency-ն։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իրանը պատասխանատվություն է կրելու Հորդանանի հյուսիս-արևելքում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակում կատարածներին զենք տրամադրելու համար։

«Պատահում է, որ մեր թշնամիները սպառնալիքներ են հնչեցնում, և այս օրերին մենք ինչ-որ սպառնալիքներ ենք լսում ամերիկացի պաշտոնյաներից։ Մենք պատասխանում ենք, որ մեզ արդեն փորձել եք, հիմա մենք լավ գիտենք միմյանց։ Մենք ոչ մի սպառնալիք անպատասխան չենք թողնի, մենք պատերազմ չենք փնտրում, բայց պատերազմից չենք վախենում»,- ասել է Սալամին։

Հիշեցնենք, որ անօդաչու թռչող սարքի հարվածը, որի հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի զինվորական և վիրավորվել ավելի քան 30 մարդ, տեղի էր ունեցել հունվարի 28-ին։ Սպիտակ տունը հարձակման մեջ մեղադրել էր Իրանի կողմից աջակցվող ծայրահեղական զինված խմբավորումներին, որոնք գործում են Սիրիայում ու Իրաքում։ Ավելի ուշ Պենտագոնը հայտարարել էր, որ միջադեպում «Քաթայբ Հեզբոլլահի» խմբավորման հետքն է տեսնում։ Իրանը պաշտոնապես հերքում է իր մասնակցությունը ամերիկյան բազայի վրա հարձակմանը։