Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն անցնում է դատավոր Տիգրան Փոլադյանի կաշառքի գործով

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի վերաբերյալ կաշառքի գործով մեղադրյալ է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ Գուլոյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, իր օգտին գործողություն կատարելու համար տվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Փոլադյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։

Ըստ Տիգրան Փոլադյանին առաջադրված մեղադրանքի՝ նա ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորը սնանկության գործով իր կայացրած վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ, որից հետո կազմակերպվել է նշված ընկերության գույքը հրապարակային աճուրդով վաճառելու գործընթաց:
2022 թվականի մարտին կայացած աճուրդում հաղթող ճանաչված ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել անհրաժեշտ վճարումները, որի պատճառով ընկերության բաժնետերերը բաց թողնված ժամկետը վերականգնելու, աճուրդով սահմանված գումարը վճարելու և գույքը ընկերության անունով գրանցելու նպատակով դիմել են իրենց մտերիմ անձին, որը նշված հարցի լուծման համար հանդիպել է նույն՝ սնանկ ճանաչված ընկերության սնանկության գործով կառավարչին:

Վերջինս 2023 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է դատավորին և առաջարկել կաշառքի դիմաց աճուրդում հաղթող ճանաչված ընկերության բաժնետերերի և նրանց ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարել՝ ակնկալվող դատական ակտով ընկերության համար հնարավորություն ստեղծելով վերականգնել բաց թողնված ժամկետը և կատարել վճարումները, որից հետո գույքի նկատմամբ գրանցել սեփականության իրավունք:

Հիշյալ գործողությունների կատարման համար դատավորը սկզբնական փուլի համար պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար: 2023 թվականի նոյեմբերի 13-ին սնանկության գործով կառավարչի, ընկերության բաժնետերերի և նրանց ներկայացրած անձի միջև կայացել է հանդիպում, որի ժամանակ սնանկության գործով կառավարիչը հայտնել է, որ նրանց օգտին բարենպաստ որոշում կայացնելու համար դատավորին անհրաժեշտ է տալ 150.000 ԱՄՆ դոլար կաշառք: Վերջիններս համաձայնվել են մաս-մաս տալ առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը: 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ընկերության բաժնետերերի ներկայացրած անձը հանդիպել է սնանկության գործով կառավարչին և վերջինիս տվել կաշառքի գումարից 20.000 ԱՄՆ դոլարը, որն էլ նույն օրը սնանկության գործով կառավարիչն անձամբ փոխանցել է դատավորին:

 

Արաքս Մամուլյան