Ադրբեջանի ընտրությունների միջազգային դիտորդները կեղծ են և իշխանությունների կողմից գնված․ ԵԽԽՎ պատգամավոր

Լուրեր

23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
Բոլորը

ԵԽԽՎ-ում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ֆրանկ Շվաբեն, որը կառույցում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու և մեկ տարով ադրբեջանցի խորհրդարանականներին ձայնի իրավունքից զրկելու որոշման նախաձեռնողներից է, թեմայի շուրջ հարցազրույց է տվել ադրբեջանական Meydan TV-ին։

«Եթե խոսենք քննարկումների մասին, ապա մենք քննարկել ենք ընդհանուր իրավիճակն Ադրբեջանում։ Եվրախորհրդի անդամ 46 երկրներից ամենավատ վիճակն Ադրբեջանում է, այժմ երկրում ավելի շատ քաղբանտարկյալներ կան։ Մարդկանց բանտ են ուղարկում վերացական մեղադրանքներով՝ առանց որևէ «ապացույցի»՝ միայն այն պատճառով, որ նրանք քննադատում են նախագահին և կառավարությանը։ Բացի այդ, Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատությունն աշխարհում ամենացածր մակարդակի վրա է։ Սա է Ադրբեջանում տիրող իրավիճակի ընդհանուր պատկերը»,- ասել է Շվաբեն։

Պատասխանելով Ադրբեջանում հնչող քննադատություններին՝ գերմանացի խորհրդարանականն ասել է, որ «ՄԱԿ-ի համաձայն՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, սակայն ԵԽ-ն տարածքային խնդիրներ լուծող կազմակերպություն չէ, այլ իրավապաշտպան կառույց, որը նվիրված է ժողովրդավարությանը»։

«Մենք տարածքներ չենք վերադարձնում երկրներին, դա մեր իրավասության մեջ չէ։ Եվրոպայի խորհրդում մենք կարող ենք վերահսկել մարդու իրավունքների իրավիճակը, որն ազդում է Եվրոպայի վրա: Իհարկե, մենք ունենք մեր սեփական կարծիքը հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, մենք վստահ ենք՝ եթե նույնիսկ դուք դրա իրավունքն ունեք, չեք կարող հակամարտությունը լուծել պատերազմների, ագրեսիայի կամ մարդու իրավունքների ոտնահարման միջոցով»,- ընդգծել է Շվաբեն։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը, նախագահ Իլհամ Ալիևը որոշել են խարխլել Եվրոպայի խորհրդի հեղինակությունը։

«Նրանք դա գիտեն և լրագրողներին չեն թողնում երկիր, դիտորդական առաքելություն չեն հրավիրում, թեև պարտավորություններ ունեն, նրանք իջեցրել են այս կազմակերպության (ԵԽ-ի) վարկանիշը։ Եվրոպական կոնսորցիումի քաղաքական գործիչները կոռումպացված էին։ Ցավոք, այս պատճառով 2014-2016 թվականներին Եվրոպայի խորհրդի անդամ շատ երկրներում քննադատության մակարդակն այնքան էլ բարձր չէր։ Ես դրա ականատեսը դարձա 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության շրջանակում։ Քանի որ դիտորդական առաքելության շատ անդամներ գումարներ էին ստանում Ադրբեջանից, նրանց մեծ մասը նույնիսկ չկարողացավ կարծիք կազմել այն իրավիճակի մասին, որի ականատեսը մենք եղանք այնտեղ։ Սա հանգեցրեց մեծ կոռուպցիոն սկանդալի Եվրոպայի խորհրդում։ Շուրջ 20 պատգամավորներ այս կազմակերպությունում աշխատելու իրավունք այլս չունեն։ Այն ժամանակ քննադատությունը քիչ էր, քանի որ Ադրբեջանը դարձյալ վճարում էր քաղաքական գործիչներին։ Դա ակնհայտ կոռուպցիա էր, քանի որ այն ժամանակ երկրին շատ քննադատողներ չկային, և դա, ցավոք, ճիշտ է»,- շեշտել է պատգամավորը։

Ի դեպ, Ֆրանկ Շվաբեն X-ի իր էջում անդրադարձել է փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին և դիտորդներին։

«Ադրբեջանում 512 միջազգային «դիտորդների» մեծ մասն «ընտրությունների կեղծ դիտորդներ» են։ Պատվիրել և վճարել է երկրի նախագահը։ Մինչ այժմ Եվրախորհրդի 30 դիտորդների երկիր չեն թողել։ Ֆարսին ԵԱՀԿ-ն չպետք է մասնակցի»,- գրել է  նա։

Meydan TV-ի հարցազրույցում նույնպես նա անդրադարձել է ընտրությունների թեմային։

«Գիտե՞ք, թե քանի կեղծ դիտորդական առաքելություն է հրավիրվել փետրվարի 7-ի ընտրություններին։ Դա կազմակերպված քարոզարշավ էր ադրբեջանական կողմից։ Հետո երկուշաբթի առավոտյան նրանց կարող եք տեսնել հեռուստացույցով, և նրանք կասեն, որ ընտրությունների հետ կապված ամեն ինչ կարգին է»,- նշել է Շվաբեն։

Նա հավելել է, որ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն երկու կազմակերպություններ՝ ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը։

«Ադրբեջանը փորձում է խաղալ այս երկու կազմակերպությունների հետ և միմյանց դեմ հանել։ Սա մի բան է, որը մենք թույլ չենք տա։ Եթե ​​մենք սկսենք թույլ տալ Ադրբեջանին նման բան անել, եթե ոչ մի քայլ չձեռնարկենք, այլ երկրներ կգան ու կասեն՝ ինչո՞ւ Ադրբեջանը կարող է որոշել, իսկ մենք՝ ոչ։ Եթե դուք չեք հետևում կանոններին, չեք կարող լինել կազմակերպության անդամ»,- հայտարարել է գերմանացի պատգամավորը։

Էմմա Չոբանյան