Զելենսկին հանդիպել է Զալուժնիին և առաջարկել հեռանալ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից․ ԶԼՄ-ներ

Լուրեր

15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
Բոլորը

Ուկրաինական «Зеркало недели» լրատվականը, արձագանքելով Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հնարավոր հրաժարականի մասին նախօրեին տարածված տեղեկություններին, գիշերը հրապարակել է իր վարկածը, ըստ որի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրականում հանդիպել է Զալուժնիի հետ և քննարկել նրա հրաժարականի հարցը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը պնդում է, որ Զելենսկին Զալուժնիին առաջարկել է հրաժարականի դիմում գրել, սակայն «չի առաջարկել այլ նշանակալի պաշտոն, որը նա կարող է զբաղեցնել»։ ԶԼՄ-ն հղում է անում ինչպես նախագահի աշխատակազմի, այնպես էլ Զալուժնիի շրջապատի աղբյուրներին։

«Այո՛, հանդիպել է անձամբ։ Այո՛, նման առաջարկ եղել է»,- լրատվամիջոցին ասել են աղբյուրները՝ հաստատելով, որ եղել է հանդիպում և Զալուժնիի առաջարկվել է հեռանալ պաշտոնից։

Ըստ նույն աղբյուրների՝ Զալուժնին պատասխանել է, որ Զելենսկիի իրավունքն է՝ որոշել, թե ում հետ աշխատել։

Հարցին՝ արդյո՞ք Ուկրաինայի ԶՈւ հրամանատարը պատրաստվում է ապագայում հեռանալու դիմում գրել, աղբյուրը պատասխանել է․ «Ո՛չ, չի գրել ու մտադիր չէ դա անել»։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ հրաժարականի համար անհրաժեշտ է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի ներկայացումը։

Ինչ վերաբերում է նոր աշխատանքի առաջարկներին, աղբյուրները նշում են, որ «խոսքը վերաբերել է միայն օգնականի կամ խորհրդականի կարգավիճակին»։

Էմմա Չոբանյան