ՆԱՏՕ-ն կոչ է արել նախապատրաստվել Եվրոպայի վրա ռուսական հրթիռային հարձակումներին

Լուրեր

15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ն կարծում է, որ դաշինքի երկրներն ընդամենը մոտ երեք տարի ունեն ռուսական հնարավոր հարձակմանը նախապատրաստվելու համար։ Գերմանիայի, ԱՄՆ-ի և Նիդերլանդների բարձրաստիճան գեներալների կարծիքով՝ դա կարող է սկսվել կիբերհարձակումներով և հրթիռային հարվածներով Եվրոպայում թիկունքում գտնվող ռազմական և քաղաքացիական թիրախների վրա՝ խափանելու մատակարարման գծերը և խաթարելու պաշտպանական կարողությունները:

Հիմնական թիրախը կարող է լինել Գերմանիան, որտեղով անցնում են զորքերի մատակարարման և առաջնագիծ տեղափոխելու հիմնական ուղիները, գրում է The Times-ը։

Այն օբյեկտները, որոնք կարող են ենթարկվել հարձակման, ներառում են զենքի և զինամթերքի գործարանները, հրամանատարության և կառավարման կենտրոնները, ինչպես նաև էլեկտրակայանները, կամուրջները և երկաթուղիները:

ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ թիկունքային շրջանները նույնպես կենթարկվեն զանգվածային հարձակման, և կօգտագործվի մահացու ուժերի «ամբողջական սպեկտրը»՝ «ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով դիվերսիայից և կիբեր հարձակումներից մինչև հրթիռներ, անօդաչու սարքեր և այլն», ասել է հարավ-արևելյան Գերմանիայում ՆԱՏՕ-ի մատակարարման կենտրոնի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զոլֆրանկը:

«Ինչո՞ւ պետք է թշնամին մեզ թույլ տա 10 օրում 10 դիվիզիա հավաքել և ստեղծել այնպիսի մարտունակություն, որին նա ստիպված կլինի դիմակայել։ Մենք կարծում ենք, որ նրանք մեզ հետ կպայքարեն բոլոր ճակատներում»,- Բեռլինում կայացած ռազմական համաժողովի ժամանակ իր հերթին ասել է բրիգադային գեներալ Ռոնալդ Ռագինը, որը ղեկավարում է ԱՄՆ բանակի նյութատեխնիկական ապահովումը Եվրոպայում և Աֆրիկայում։