Հիմա ի՞նչ՝ պետք է գան, ոստիկաններով զոռով մեզ «Գոյ»-ից հանե՞ն. ոչ մի տեղ չե՛նք գնալու. Արթուր Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Մենք համառ ենք մեր անհամաձայնության, մեր գործողությունների մեջ: Ոչ մի տեղ չենք գնալու, Սունդուկյան թատրոնին միանալու միտք էլ չունենք: Եթե ձգտում ունենայինք, վաղուց այդ թատրոնի ծառայողները կլինեինք: Հիմա ի՞նչ՝ պետք է գան, ոստիկաններով զոռով մեզ այստեղից հանե՞ն, ուրեմն ստացվեց, որ թատրոնը փակում են, ոչ թե միավորում»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը՝ անդրադառնալով «Գոյ»-ը Սունդուկյան թատրոնին միավորելու՝ Կառավարության որոշմանը:

Նա անդրադառնում է նաև նորանշանակ տնօրենին, որին դեմ է արտահայտվել թատրոնի խորհուրդը։

«Մեր նախկին տնօրենին անօրինական կերպով, առանց նախազգուշացնելու աշխատանքից հանեցին, մի քանի ժամից նոր տնօրեն նշանակեցին՝ մի թամադայի։ Թե ասա՝ ինչո՞ւ ես մտել այս պատմության մեջ: Նա սկզբում մեզ երդվեց, որ չի ստորագրի թատրոնների միավորման ներքո, հետո ասաց, որ պետք է ստորագրի: Դրա համար էլ իրեն դեմ ենք»,- ասում է նա:

Արթուր Սահակյանը նշում է, որ «Գոյ»-ին սատարելու հետ կապված իր ակնկալիքները թատերական համայնքից ավելի մեծ էին. «Աջակցությունը, որ ստացանք համայնքից, բավարար չէր, ես ավելի ակտիվ կլինեի: Համայնքի անդամներին եմ դիմում՝ երբ ձեզ պաշտպանելու խնդիր լինի, ես կպաշտպանեմ: Օրինակ՝ Նիկոլայ Ծատուրյանի հայացքները չեմ կիսում, բայց երբ արդարադատության փոխնախարարն ասում է՝ ով է նրան ճանաչում, որ կոչում են տվել, ես պաշտպանում եմ Ծատուրյանին, որն արժանավոր բեմադրիչ է»:

Հարցին, թե Հայաստանն այսօր ամենաշատն ինչպիսի՞ ներկայացումների կարիք ունի, ռեժիսորը պատասխանում է. «Հիմա մենք «Գոյ»-ում Նժդեհ, Չարենց, Թումանյան, Նարեկացի ենք բեմադրում, քանի որ ես հանդիսատեսին աղոթք տալու, սփոփելու կարիք եմ տեսնում, ոչ թե «խնդացնելու»: Եթե թողնեն, հանրությունն ուժ կգտնի, կարթնանա և իրականությունը կշտկի»:

Քանի որ Արթուր Սահակյանը մշտապես եղել է այն մտավորականներից, որոնք անկաշկանդ արտահայտել են իրենց տեսակետն այս կամ այն հարցի շուրջ, նա նկատում է՝ նաև այդ է պատճառը, որ այսօր թե՛ ինքը, թե՛ թատրոնը կանգնած են փաստի առաջ։

«Փոխում եմ հրաժարականի իմ թուղթը թատրոնը փակելու՝ Կառավարության որոշման հետ, պատրաստ եմ չաշխատել «Գոյ»-ում, միայն թե թատրոնը մնա, եթե իմ անձն է խնդիրը: Ամեն դեպքում, «Գոյ»-ը կգնա մինչև վերջ: Եթե նախանցած տարի իսկապես համապատասխան ինտենսիվությամբ չենք աշխատել, ապա այս տարի մենք տոմսերն իրացնելու խնդիր չունենք, այդ խնդիրն էլ է շտկվել, հիմա՞ ինչ են ուզում»,- հավելում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան