Թուրքիան ցանկանում է գազային հանգույցով Թուրքմենստանից էնեգերտիկ ռեսուրսներն արևմտյան շուկաներ մատակարարել

Լուրեր

07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
Բոլորը

Թուրքմենստանում Թուրքիայի դեսպան Ահմեթ Դեմիրոքը Աշխաբադում հրավիրված ասուլիսում ներկայացրել է թուրքմենա-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները։ Նա, մասնավորապես, խոսել է էներգետիկ ոլորտում համագործակցության ու Անկարայի ծրագրերի մասին, այն է՝ Ռուսաստանի հետ ստեղծվող գազային հանգույցով  դիվեսիֆիկացնել թուրքմենական գազի մատակարարումները, գրում է News Central Asia-ն։

«Ոչ վաղ անցյալում մեր ապրած համաճարակը և տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին էներգետիկ անվտանգության և ռեսուրսների դիվերսիֆիկացման կարևորությունն ամբողջ աշխարհի, հատկապես՝ Եվրոպայի համար։ Թուրքիան կարևոր քայլեր է ձեռնարկում գազային հանգույց դառնալու ուղղությամբ։ Ըստ էության, Թուրքիայի այս ջանքերը նպաստում են կայունության պահպանմանը մեր մերձակա աշխարհագրությունում, մասնավորապես, Եվրոպայում»,- ասել է թուրք դեսպանը։

Ներկայում Թուրքիան Կասպյան գազը Եվրոպա է տեղափոխում Անդրանատոլիական գազատարով (TANAP):

«Թուրքմենստանը կարևոր դիրք է զբաղեցնում ոչ միայն բնական գազի արտահանման, այլ նաև էլեկտրաէներգիայի ոլորտում՝ շնորհիվ իր գործող և կառուցվող էներգափոխանակման կայանների։ Հուսով ենք, որ շուտով կսկսվեն թուրքմենական բնական գազի և էլեկտրաէներգիայի արևմտյան շուկաներ տեղափոխելու աշխատանքները»,- նշել է Ահմեթ Դեմիրոքը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել էր երկրում գազային հանգույց ստեղծել։ Թուրքիայի և ՌԴ-ի նախագահները հանձնարարել էին շտապ մշակել Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագիծ, որով Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքերից տեղափոխել դեպի սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։ Էրդողանը նաև ասել էր, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պայմանավորվել են առաջիկայում կազմել գազային հանգույցի ճանապարհային քարտեզն ու սկսել նախագծի իրականացման աշխատանքները։

Էմմա Չոբանյան