Հնդկաստանում տոնական զորահանդեսի ժամանակ ողջունել են Մակրոնին ու ֆրանսիական զորախմբին` որպես գլխավոր հյուրի

Լուրեր

15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հնդկաստան կատարած իր այցի շրջանակում վարչապետ Նարենդրա Մոդիի հետ շրջել է արևմտյան պատմական վայրերում և որպես գլխավոր հյուր՝ դիտել Հանրապետության օրվա տոնակատարությունները, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AP-ին։

Մոդին ողջունել է  Մակրոնին Ջայպուրի 18-րդ դարի աստղադիտարանում, այնուհետև երկու երկրների ղեկավարները շրջել են ավտոմեքենայով, Մակրոնը ողջունել է փողոցներում հավաքված հազարավոր մարդկանց։

«Նրա ներկայությունը ոչ միայն ամրապնդում է մեր ազգերի միջև կապերը, այլև կարևոր գլուխ է ավելացնում մեր ընդհանուր բարեկամության և համագործակցության պատմությանը»,- գրել է Մոդին X-ում:

Մակրոնն ու Մոդին ավելի ուշ բանակցություններ են անցկացրել Ջայպուրի հյուրանոցներից մեկում՝ նախքան Նյու Դելի թռչելը: Հանդիպման արդյունքների մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, բայց ակնկալվում էր, որ նրանք քննարկել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնտեսությունը, պաշտպանությունը, տիեզերական և կիբերանվտանգությունը, ինչպես նաև Ֆրանսիայի դերը Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Այնուհետև, որպես գլխավոր հյուր, Ֆրանսիայի նախագահը մասնակցել է Դելիում զինվորական շքերքին՝ նվիրված Հանրապետության հիմնադրման 75-րդ ամյակին։

Ֆրանսիական զորախումբը ևս մասնակցել է շքերքին․ ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի 95 հոգանոց զորախումբը և Ֆրանսիայից ժամանած 33 հոգանոց զինվորական նվագախումբը երթով անցել են Կարտավիա արահետով։

Ֆրանսիայի նախագահն արձագանքել է շքերթին ֆրանսիական զորախմբի մասնակցությանը։

«Մեծ պատիվ Ֆրանսիայի համար։ Շնորհակալություն, Հնդկաստա՛ն»,- գրել է Մակրոնը X-ում՝ տեսանյութ հրապարակելով։

Էմմա Չոբանյան