ԱՄՆ-ը չի բացառում զինված հակամարտությունը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Հյուսիսային Կորեան առաջիկա ամիսներին կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Հարավային Կորեայի դեմ, հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։ Նրանց կարծիքով՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի  հայտարարությունները վերջերս «ավելի ագրեսիվ» են դարձել և դրանց պետք է լուրջ վերաբերվել։

Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ իրենք թեև Կորեական թերակղզում լայնամասշտաբ պատերազմի անմիջական վտանգ չեն տեսնում, սակայն Փհենյանը «կարող է հարվածներ հասցնել այնպես, որ խուսափի արագ էսկալացիայից»։
Որպես օրինակ նրանք մատնանշել են 2010 թվականին հարավկորեական Յոնպյոնդո կղզու հետ կապված միջադեպը, երբ ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան փոխանակվեցին հրետանային կրակով։ Երկու կողմից զոհվեց մի քանի զինվորական և քաղաքացիական անձ, սակայն հրետակոծությունը չվերաճեց ավելի մեծ բախման։

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Կիմ Չեն Ընը «հավանաբար քաջալերված է Ռուսաստանի հետ իր գործընկերության ընդլայնմամբ»: Այդուհանդերձ, ամերիկյան գերատեսչությունները դեռ չեն արձանագրել կոնկրետ նշաններ, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռազմական գործողությունների կամ մեծ պատերազմի։