ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների և լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակով

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

«Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությունը դիմել է Եվրոպական արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Պիտեր Ստանոյին հարցով, թե ինչպես է ԵՄ-ն գնահատում Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների վերջին կալանավորումները։

«Մարդու իրավունքները և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը կազմում են Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունների հիմքը։ Խոսքի ազատությունը և անկախ լրատվամիջոցները համամարդկային արժեքներ են, որոնք կիրառվում են ամենուր և բոլորի համար։ Ադրբեջանում մարդու իրավունքների և անկախ լրատվամիջոցների վիճակը շարունակում են մտահոգիչ լինել, որը մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին»,-ասել է Ստանոն՝ հավելելով, որ Բրյուսելը օգտագործում  է ցանկացած հնարավորություն՝ կոչ անելու Ադրբեջանին հարգել իր ներքին և միջազգային պարտավորությունները՝ կապված ԶԼՄ-ների ազատության և մարդու իրավունքների հետ, ինչը ընդգծվել է 2023 թվականի դեկտեմբերի 21-ի հայտարարության մեջ։

«Մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը մնում է Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունների հիմքում: ԵՄ-ն կարծում է, որ հիմնարար իրավունքների հարգումը, ներառյալ արդար դատավարության և պատշաճ գործընթացի իրավունքները, հիմնարար են կայունության և բարգավաճման համար: ԵՄ-ն կշարունակի մասնակցել բոլոր ֆորումներին, որոնք թույլ կտան նրան բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների զարգացող իրավիճակի հետ կապված հարցեր, ներառյալ ԵՄ-Ադրբեջան մարդու իրավունքների ամենամյա երկխոսությունը»,-նշել է նա։

2023 թ-ի դեկտեմբերից Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել անկախ ու ընդդիմադիր լրագրողների, ընդդիմադիր ու հասարակական գործիչների նկատմամբ։ 10-ից ավելի լրագրող է կալանավորվել։