Հերոսից մինչև մեղադրյալ. բարձրագույն կոչման ծանր բեռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 01:59
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
16.02.2026 | 22:38
Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ
16.02.2026 | 22:28
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը
16.02.2026 | 22:10
Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 22:00
Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 21:43
Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
16.02.2026 | 21:29
Հոլիվուդյան խոշոր ստուդիաները քննադատում են ԱԲ-ով «ուլտրառեալիստական» տեսանյութերի նոր գործիքը
16.02.2026 | 21:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.02.2026 | 21:00
Լավրովի հետ համաձայն եմ․ ՀԱՊԿ-ը չի սպառնում ՀՀ-ին, քանի որ չկա այդ կառույցը․ պիտի հեռանանք, եթե զենք գնելուն խոչընդոտում է․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 20:51
Ադրբեջանում կանանց համար զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս
16.02.2026 | 20:40
Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին. ՀՀ նախագահ
16.02.2026 | 20:27
«Վագներ»-ի հավաքագրողներն օգնում են ՌԴ հետախուզական ծառայություններին՝ Եվրոպայում դիվերսիաների համար գործակալներ փնտրել. FT
Բոլորը

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը դեռևս 2004 թվականին՝ ծննդյան 80-ամյակին արժանացավ ՀՀ ազգային հերոսի կոչման՝ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Այս պահին ՀՀ ազգային հերոսի կոչում ունի 27 գործիչ։ Նրանց թիվն ավելացավ հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ։

Այսօր Վազգեն Սարգսյանի, Քըրք Քըրքորյանի և այլոց կողքին բարձրագույն այս կոչումն ունեն ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Անդրանիկ Փիլոյանը․  երկուսն էլ այս պահին կալանավորված են։ Մերօրյա Ազգային հերոսներից Տիրան Խաչատրյանը և Անդրանիկ Փիլոյանը մեղադրյալի աթոռին են։ Եթե շտաբի պետի նախկին տեղակալը մեղադրվում է կրակոցներ արձակելու և մեկ անձի հրազենային վնասվածք հասցնելու մեջ, ապա արտակարգ իրավիճակների նախկին նախարար Փիլոյանն անցնում է կոռուպցիայի գործով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռևս անցյալ տարի կարծիք էր հայտնել, որ Փիլոյանին պետք է զրկել կոչումից։

Ռազմական գործիչները «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը ստացել էին 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին։ «Փառքով պսակեցին իրենց անունը»․ այսպես էր բնորոշել վարչապետ Փաշինյանը Խաչատրյանի և Փիլոյանի գործողությունները։ Ռազմի դաշտից դուրս իրականությունը, կարծես, մի փոքր այլ է։

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ 27 ազգային հերոսներից շատերը կոչումը ստացել են հետմահու, բացառությունները շատ չեն։

Թեև ազգային հերոսների ցանկը չի անցնում երեք տասնյակը, և նրանց շարքում կան հանրահայտ դեմքեր, սակայն քաղաքացիներից շատերը դժվարանում են մտաբերել Հայաստանի ազգային հերոսների անունները։

Քաղաքացիները հիշատակում են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգյանի անունները, որոնք ևս հերոսի կոչում ունեն․ դեռևս 1990-ականներին նրանց շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում։ Չնայած դրան՝ ՀՀ-ում նրանց մասով հանրային կարծիքը ոչ միանշանակ է։

Արցախի ազգային հերոսների ցանկն ավելի մեծ է․ 62 անուն ներառող ցուցակում են նաև Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Մանվել Գրիգորյանը, Ջալալ Հարությունյանը, Ռոբերտ Աբաջյանը և այլք։ Տարիների ընթացքում, սակայն, այս անունները մամուլի առաջին էջերում հայտնվել են նաև ոչ մեծարման համար։ Մոտ մեկ տասնյակ գործիչ ժամանակի ընթացքում մեղադրվեց քրեական օրենսգրքի ամենատարբեր հոդվածներով։

Ի վերջո, ինչպե՞ս ապրել, որ ժամանակը չստվերի ստացած պարգևներն ու կոչումները։ Ռեժիսոր, հասարակական գործիչ Ռուբեն Բաբայանն այստեղ մեկ պատասխան ունի՝ կոչումները շնորհել հետմահու։ Ամբողջ կյանքը չի կարող լինել հերոսական՝ շեշտում է Բաբայանը՝ նկատելով, ,որ շատ հեշտ է անձին շեղել ճիշտ ճանապարհից ու վտանգել ինչպես մարդ տեսակը, այնպես էլ ստացած կոչումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրագույն կոչում շնորհելը պատերազմի օրերին անհրաժեշտություն էր համարում։ Նրա խոսքով՝ դա հիմնականում խրախուսելու համար էր։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է՝ այդ ժամանակ էյֆորիայի ազդեցությունը հաշվի առնելով՝ պետք էր ոչ թե բարձրագույն կոչումներ շնորհել, այլ սահմանափակվել շքանշաններով։

Արդյո՞ք մի շարք քրեական գործերով անցնող Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը կամ Սեյրան Օհանյանը չպետք է տարիներ առաջ արժանանային Արցախի հերոս բարձրադիր կոչմանը․ Կարապետյանցի կարծիքով՝ այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել, սակայն իրավապաշտպանն այստեղ խնդիրներ տեսնում է։

Այսօր ՀՀ նախագահն «Ազգային հերոս» բարձրագույն կոչումը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ շնորհման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Վերջին անգամ այս կոչումը շնորհվել է 2021 թվականին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան