Իրանի նախագահը վաղը կմեկնի Թուրքիա

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի կայցելի Անկարա՝ թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, հայտնում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ Ռաիսին Թուրքիա է այցելելու բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ։ Նա առանձնազրույց է ունենալու Էրդողանի հետ, որին հաջորդելու է Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ հանդիպումը՝ երկու երկրների նախագահների գլխավորությամբ։

Այնուհետև նախագահները հանդես են գալու համատեղ մամուլի ասուլիսով։ Այցի ընթացքում Ռաիսին նաև հանդիպելու է իրանցի և թուրք գործարարների հետ։

Հավելենք, որ Ռաիսին պատրաստվում էր Թուրքիա մեկնել հունվարի 5-ին, սակայն այս այցը հետաձգվել էր հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ Իրանի Քերման քաղաքում մի քանի պայթյուն էր որոտացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի (զոհվել է Բաղդադում 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածից հետո) հիշատակի օրը։ Զոհվել էր 103 մարդ, առնվազն 211-ը՝ վիրավորվել: Իրանը պայթյուններըն ահաբեկչություն է որակել։

Մինչ այդ էլ, Թուրքիա Ռաիսի այց էր նախատեսվում 2023 թվականի նոյեմբերի 28-ին, սակայն այն չեղարկվել էր։

Էմմա Չոբանյան