Ուկրաինան նոր զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել․ կան մարդկային կորուստներ ու վիրավորներ

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

Երեքշաբթի առավոտյան Կիևում պայթյուններ են լսվել, իշխանությունները հայտնել են քաղաքում հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Կիևում հակաօդային պաշտպանությունն է աշխատում։ Մնացեք ապաստարաններում, քանի դեռ օդային հարձակման նախազգուշացումը չի ավարտվել»,- Telegram-ում գրել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Սվյատոշինսկի թաղամասում հրթիռային հարվածի հետևանքով կայանված մեքենաներ են հրդեհվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Սոլոմենսկի շրջանում աշխատում են շտապօգնության ծառայությունները։  Նա հայտնել է 7 տուժածի մասին։ «Վեց մարդ հոսպիտալացվել է, մեկ տուժած՝ 13-ամյա մի տղա, տեղում բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել»,- Telegram ալիքում հայտնել է Կլիչկոն։

Նոր պայթյուններ են գրանցվել նաև Խարկովում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ և Սումիի շրջանի Շոստկա քաղաքում։ «Առավոտյան հրետակոծության արդյունքում բազմաբնակարան շենքի մուտքն ամբողջությամբ ավերվել է։ Այժմ փրկարարները փորձում են մաքրել փլատակները՝ մարդկանց գտնելու համար»,- իր Telegram ալիքում գրել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։  Հարվածների հետևանքով քաղաքի որոշ հատվածներ զրկված են էլեկտրականությունից և ջրից։

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն իր հերթին հայտնել է, որ ժամը 08:45-ի դրությամբ Ուկրաինայում առավոտյան հրթիռային հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, մոտ 30-ը՝ վիրավորվել ։
Ռուսական կողմը չի մեկնաբանել Ուկրաինայի քաղաքների վրա զանգվածային հրթիռային հարձակումը։