Բաց նամակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին

Լուրեր

16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
16.12.2025 | 18:05
«Սա գրաքննություն չէ, այլ պետական պատվեր». Ժաննա  Անդրեասյանը՝ «կոմկուսի շունչ» զգացողներին
16.12.2025 | 17:51
Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
Բոլորը

Ամուլսարի պահապանները բաց նամակ են հրապարակելու ուղիղ եթերում այսօր ժամը 13:45 ֆեյբուքյան այս էջում, որի տեքստը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին
Պատճենը՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Պատճենը՝ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին
Օգոստոսի 7, 2018թ․ Ամուլսար

 

Պարոն Ավինյան,

Արդեն շուրջ 50 օր է, ինչ Ամուլսարում շինարարական աշխատանքները դադարեցված են, և մենք հերթապահում ենք հանք տանող 4 ճանապարներին:

Ավելի վաղ՝ այս տարվա մայիս և հունիս ամիսներին, մենք երկու անգամ դադարեցրել էինք մեր բողոքի գործողությունները, Ձեր, ինչպես նաև Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հորդորով բացել հանք տանող ճանապարհները՝ վստահելով, որ կառավարությունը գոնե ժամանակավոր լուծում կտա խնդրին, սակայն, ինչպես գիտեք, այդ ընթացքում Լիդիան ընկերությունը կրկնակի հերթափոխով ու ավելի մեծ թափով է շինարարություն իրականացրել: Տեսնելով, որ այս իրավիճակում միայն մենք ենք կարողանում փաստացի երաշխավորել մեր իրավունքների և բնության պաշտպանությունը՝ մեր ուսերին ենք վերցրել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի կասեցման ամբողջ ռիսկն ու պատասխանատվությունը՝ ժամանակ տալով ՀՀ կառավարությանը, որ այն ծանոթանա և սահմանի իր լիազորությունների շրջանակներում հարցը լուծելու գործողությունները։

Մենք շատ լավ ենք գիտակցում, որ անգամ մեկ օր այստեղից մեր բացակայությունը կարող է հանգեցնել Լիդիանի կողմից մեծածավալ աշխատանքների վերսկսման, մեր իրավունքների ոտնահարման և անդառնալի հետևանքների՝ Վայոց Ձորի բնության, Հայաստանի ու տարածաշրջանի խմելու, հանքային և ոռոգման ջրերի, մարդկանց, կենդանական ու բուսական աշխարհի առողջության և կյանքի համար, ուստի վճռականությամբ ու նվիրումով շարունակում ենք այստեղ մնալ ու պահպանել Ամուլսարը։

Մենք սպասում ենք կառավարության նախաձեռնողականությանն ու ակտիվությանը, որպեսզի այն քննի Ամուլսարի ծրագրի հետ կապված նախկին կոռումպացված կառավարության գործած սխալները և այդ սխալները շտկելու գործողություններ ձեռնարկի, ինչպես նաև խիստ միջոցներ ձեռնարկի Լիդիան Արմենիայի ներկայացրած սպառնալիքների կապակցությամբ, թե վերջինս ՀՀ կառավարությանը միջազգային արբիտրաժում դատի կտա և կփորձի այդ միջոցով մեզնից խոշուր գումարններ կորզել։ Ամուլսարի խնդիրն իսկապես ՀՀ նոր կառավարության փորձաքարն է՝ ծառայելու ՀՀ ժողովրդի շահերին, ապացուցելու, որ այն ժողովրդի վստահության կառավարություն է։

Մենք արդեն գրեթե երկու ամիս, մեր ազատ կամքով ու բարձր գիտակցությամբ այստեղ գտնվելով, չենք տեսնում այս հարցում ՀՀ նոր կառավարության հանձնառության արդյունքները։ Մենք չենք կարող հանդուրժել, որ մեր ուժերը վատնվեն, հարցի լուծումը ձգձգվի մինչև ընտրությունները, այնուհետև տարբեր պատճառաբանություններով փորձ արվի «ազատվել» մասնավոր ընկերության համար խոչընդոտ համարվող «խնդրահարույց» քաղաքացիներից։

Մեկ ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելեց Ջերմուկ և Ամուլսար, նա խոսեց աշխատանքային խմբի ձևավորման մասին, որը ստեղծվելու էր բոլոր մետաղական հանքերի հետ կապված փաստահավաք գործունեություն իրականացնելու համար, իսկ որպես առաջնահերթ խնդիր զբաղվելու էր Ամուլսարի խնդրով՝ մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին՝ արդյոք հանքը բացասական ազդեցություն ունենալո՞ւ է ջրերի վրա և Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա: Թեև այս մարմինը վերջապես կազմավորվել է և հույս ունենք, որ անհապաղ կանցնի իր փաստահավաք գործունեությանը, միևնույն ժամանակ կան ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով լիազորված այլ մարմիններ, որոնք ունեն այս հարցով պարտականություններ։ Մենք ցանկանում ենք իմանալ, թե ի՞նչ են անում պետական գերատեսչությունները՝ Ամուլսարի խնդրի և իրենց կամ այլ գերատեսչությունների կողմից նախկինում թույլ տված սխալ կամ հակաիրավական գործողությունների առնչությամբ. խնդրում ենք հանրությանը հաշվետվություն տալ այս մասին:

Մենք նաև տեղյակ ենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված և հասարակական հիմունքներով գործող աշխատանքային խմբի գործունեության, տեղաշարժման և հանքավայրերում տեղազննություն ու փաստահավաք գործունեություն անցկացնելու, համայնքների անդամների Երևան հասնելու և հնարավոր հարակից այլ ծախսերի համար ՀՀ կառավարությունը որևէ բյուջե դեռևս չի տրամադրել, ինչը մենք գնահատում ենք մեր ֆինանսական, ժամանակային ու այլ ռեսուրսների չարաշահում։

Խնդրում ենք տեղեկացնել, թե ի՞նչ միջոցներով է կառավարությունը ապահովելու փաստահավաք աշխատանքային խմբի գործունեության էֆեկտիվությունը և կոնկրետ ե՞րբ են այդ միջոցները ապահովվելու։ Նաև ինչպե՞ս է կառավարությունն ապահովելու աշխատանքային խմբի անդամ հանդիսացող պետական պաշտոնյաների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հանձնառու ու արդյունավետ գործունեությունը, այլ ոչ թե՝ ձևական ներկայությունը։

Խնդրում ենք մեզ հետ՝ Հայաստանի համար բնապահպանական, տնտեսական ու իրավական ամենալուրջ հարցերից մեկում անմիջականորեն ներգրավված քաղաքացիներիս հետ Ամուլսարի առնչությամբ կառավարության վերը նշված գործողությունների և պլանների մասին տեղեկացնել, ապահովել այս հարցում կառավարության հաշվետվողականությունը հանրությանը։

Ամուլսարի պահապաններ