Լավրովն ու Ֆիդանը քննարկել են «Հարավային Կովկասում քայլերը համակարգելու անհրաժեշտությունը»

Լուրեր

28.08.2026 | 12:45
Վերանշանակում․ Տիգրան Վիրաբյանն ու Ալֆրեդ Քոչարյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարներ
28.08.2026 | 12:34
Ռուսական զորքերը հարվածել են Կիևի մարզում «Նովայա Պոչտա»-ի պահեստներին, Զապորոժիեում՝ «Էպիցենտր» հիպերմարկետին
28.08.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է «Ինտեր Մայամին»
28.08.2026 | 12:14
Լավրովը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին // Պաշտոնյաներ կմեկնեն ԱՄՆ՝ TRIPP-ի հարցով բանակցությունների․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 12:11
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակում Կառավարությունում
28.08.2026 | 12:08
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
28.08.2026 | 12:06
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ապրիլին․ գործը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է 2024-ից, ներգրավված է 60 քննիչ․ Դավիթ Կոստանդյան
28.08.2026 | 12:01
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը չի հարձակվի ՆԱՏՕ-ի տարածքի վրա
28.08.2026 | 11:55
Փաշինյանի որոշումներով Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, իսկ Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարող
28.08.2026 | 11:46
Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է ՔԿԾ պետի պաշտոնում
28.08.2026 | 11:44
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավորը
28.08.2026 | 11:42
Վարչապետի որոշմամբ արդարադատության 4 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
28.08.2026 | 11:37
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել Poland Open-ում
28.08.2026 | 11:33
Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
28.08.2026 | 11:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի կենտրոնակայանում բանակցություններ է անցկացրել  Թուրքիայի  ԱԳ նախարար  Հաքան Ֆիդանի հետ: ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին, հայտնում է, որ Լավրովն ու Ֆիդանը բանակցությունների ընթացքում հաստատել են «Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում հրատապ խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակարգելու անհրաժեշտությունը»։

«Մտքերի փոխանակում է տեղի մի շարք միջազգային հարցերի շուրջ։ Հաստատվել է մեր երկրների քայլերը համակարգելու անհրաժեշտությունը՝ ի շահ տարածաշրջանային սուր խնդիրների փոխընդունելի լուծումներ գտնելու, առաջին հերթին՝ կապված Գազայի հատվածի, Սիրիայի, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքի և Սև ծովի գոտում իրավիճակի հետ, ինչպես նաև Անդրկովկասում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ նախարարները շոշափել են էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման ընթացքը և քննարկել առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը։

«Առարկայական դիտարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր։ Ընդգծվել է փոխշահավետ կապերի պահպանման և հետագա ընդլայնման շահերից ելնելով համատեղ աշխատանքը շարունակելու կարևորությունը»,-ասվում է հաղորդագրությունում։

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտնում է, որ  երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել «Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ պաղեստինյան հարցի» վերաբերյալ  ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։