Իսրայելցի պատանդների հարազատները ներխուժել են երկրի խորհրդարան

Լուրեր

12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
Բոլորը

Գազայում պաղեստինցի զինյալների կողմից պատանդ պահվող իսրայելցիների հարազատների մի խումբ Երուսաղեմում ներխուժել է խորհրդարան՝ հանձնաժողովներից մեկի նիստին մասնակցող օրենսդիրներից պահանջելով ավելին անել իրենց սիրելիներին ազատելու համար, գրում է The Reuters-ը։

Նշվում է, որ շուրջ 20 հոգու ակցիան ազդարարում է  աճող ներքին անհամաձայնությունը ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայում չորս ամիս ձգվող պատերազմին։

Մի կին բարձրացրել է իր ընտանիքի երեք անդամների նկարները, որոնք այն 253 մարդկանցից են, որ առևանգվել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ։ Շուրջ 130 պատանդներ մնում են գերության մեջ, մինչդեռ մյուսներին տուն են վերադարձրել նոյեմբերին կնքված զինադադարով:

«Գոնե մեկը, ես կուզենայի ողջ վերադառնար երեքից գոնե մեկը»,- Կնեսետի ֆինանսական հանձնաժողովի քննարկմանն ասել է արտասվող կին ցուցարարը։

Սև շապիկներով մյուս ցուցարարները բարձրացրել են ցուցանակներ՝ «Դուք այստեղ չեք նստի, քանի դեռ նրանք այնտեղ մահանում են» գրությամբ:

Նշվում է, որ հանգստյան օրերին պատանդների ազատ արձակման պահանջով կանոնավոր հանրահավաքներն ուժեղացվել են վերջին շաբաթների ընթացքում ընտրությունների կոչով ցույցերով, որոնք կարող են տապալել ծայրահեղ աջ կառավարությանը: Հակակառավարական ցույցերը, որոնք ցնցել էին երկիրը 2023 թվականին, ավարտվեցին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։

Էմմա Չոբանյան