Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի՝ պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված տարածքների մասին

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Ուկրաինայի միավորման օրվա կապակցությամբ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել ժողովրդին։ Ելույթ ունենալով Սոֆիայի հրապարակում՝ Զելենսկին ասել է, որ ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված տարածքների մասին» հրամանագիրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սա պատմական անցյալի ճշմարտության վերադարձն է հանուն ուկրաինական ապագայի»,- ասել է Զելենսկին։

Հրամանագրում, ի թիվս այլ բաների, ասվում է, որ անհրաժեշտ է «միջազգային փորձագետների, ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի ներկայացուցիչների, գիտնականների, հասարակության ներգրավմամբ մշակել և Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին ներկայացնել գործողությունների ծրագիր՝ պահպանելու համար Ռուսաստանի Դաշնությունում ուկրաինացիների ազգային ինքնությունը, այդ թվում՝ պատմականորեն բանակեցված տարածքներում (Կուբան, Ստարոդուբշչինա, Հյուսիսային և Արևելյան Սլոբոժանշչինա՝ ժամանակակից Կրասնոդարի երկրամաս, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի մարզերը)։

Էմմա Չոբանյան