Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները փակուղի են մտել Գազայում հրադադարի պահանջների պատճառով

Լուրեր

24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Բոլորը

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցությունները Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ դադարեցվել են զինյալների՝ մշտական հրադադարի պահանջի պատճառով։ Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ դիվանագետին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդներին ազատելու համար ՀԱՄԱՍ-ը պահանջում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և իսրայելական զորքերի դուրսբերում անկլավի տարածքից։ Զինյալների պայմանները ներառում են նաև «մեծ թվով» պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում, ներառյալ նրանց, ովքեր մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը:

ՀԱՄԱՍ-ի անանուն պաշտոնյան NBC News-ին ասել է, որ խմբավորումը որևէ որոշում չի կայացնի այնքան ժամանակ, քանի դեռ խոստում չի ստացել, որ պատերազմը կավարտվի, և իսրայելական բոլոր զորքերը կլքեն Գազայի հատվածը։

«Սա է քննարկման էությունը»,- ընդգծել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հրապարակայնորեն մերժել է ՀԱՄԱՍ-ի պահանջները, նշում է NBC News-ը։

«Ես կտրականապես համաձայն չեմ ՀԱՄԱՍ-ի կապիտուլացման պայմաններին։ Եթե մենք ընդունենք դրանք, չենք կարող երաշխավորել մեր քաղաքացիների անվտանգությունը։ Մենք չենք կարողանա ապահով կերպով տարհանվածներին վերադարձնել իրենց տները, իսկ հաջորդ հոկտեմբերի 7-ը միայն ժամանակի հարց է լինելու»,- ասել է Նեթանյահուն։