Դոնեցկում շուկայի հրետակոծությունը 27 մարդու կյանք է խլել

Լուրեր

16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
16.12.2025 | 17:17
161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած անձը կալանավորվել է
16.12.2025 | 17:07
Ադրբեջանի նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել հեղաշրջման գործով
16.12.2025 | 16:57
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
16.12.2025 | 16:45
Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
16.12.2025 | 16:37
ՖԻՖԱ․ Դոնարուման՝ տարվա լավագույն դարպասապահ
16.12.2025 | 16:30
Փոշի, կեղտ, չկառուցված․ Խաչատուր Սուքիասյանը՝ Կենտրոնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:21
Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին
16.12.2025 | 16:20
Կիևի «Դինամոյի» մարզիչ․ «Նոայի» դեմ խաղում պետք է պահենք ակումբի դեմքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:15
Ամոթ է ուսադիր կրող մարդու համար․ Պապիկյանը՝ պահեստազորի փոխգնդապետի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:05
Մայր Աթոռի արձագանքը՝ պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելուն
16.12.2025 | 16:01
Քրեական վարույթ է հարուցվել 37-ամյա տղամարդու կողմից հոր ու մոր սպանության դեպքով
16.12.2025 | 15:52
Ռոբերտ Արզումանյանը` ժյուրիի կազմում․ The Guardian-ն ընտրում է տարվա լավագույն ֆուտբոլիստներին
16.12.2025 | 15:45
Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել
16.12.2025 | 15:36
Ճամբարակի համայնքապետին պատկանող ինքնակամ շինությունը պետք է քանդվի․ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ չեն կրակել Դոնեցկի շուկայի վրա, որտեղ, ինչպես հայտնել են ՌԴ օկուպացիոն իշխանությունները, կիրակի հրետանային հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ «Տավրիային» ենթակա ուժերն այս դեպքում ավերիչ զենքով մարտական առաջադրանք չեն կատարել»,- ասվում է արևելյան ճակատում գործող «Տավրիա» ուժերի օպերատիվ-ռազմավարական խմբի հայտարարության մեջ։

Ըստ տեղական իշխանությունների՝ Դոնեցկի «Մերկուրի» շուկայում կիրակի տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 27, վիրավորվել՝ առնվազն 25 մարդ: Մոսկվայի կողմից նշանակված իշխանությունները պնդում են, որ շուկան հրետանային հարվածի է ենթարկվել։

Այս շուկան գտնվում է Դոնեցկի հարավ-արևմտյան ծայրամասում՝ առաջնագծից տասը կիլոմետրից մի փոքր հեռու։