ԵՄ-ն նախատեսում է Ուկրաինային ավելի քան 20 մլրդ եվրոյի ռազմական օգնության նոր հիմնադրամ ստեղծել․ WSJ

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

ԵՄ պաշտոնյաներն այս շաբաթ սկսելու են հետամուտ լինել Ուկրաինային տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն տրամադրելու նոր ծրագրին այն բանից հետո, երբ Հունգարիան անցյալ տարվա վերջին արգելափակել էր 50 միլիարդ եվրոյի տնտեսական փաթեթը: Wall Street Journal-ի տվյալներով՝ այդ պլանը նախատեսում է 20 մլրդ եվրոյի հատկացում առաջիկա չորս տարիների ընթացքում նոր հիմնադրամի միջոցով, որը 2024-2027 թվականներին համալրվելու է 5 մլրդ եվրոյով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ենթադրվում է, որ այդ 20 միլիարդը վերադարձվելու է ԵՄ անդամ պետություններին՝ որպես փոխհատուցում տասնյակ միլիարդավոր եվրոյի ռազմական օգնության համար, որը նրանք կտրամադրեն Ուկրաինային առաջիկա չորս տարիների ընթացքում։ Ծրագրի նախագիծը, որին ծանոթացել է WSJ-ը, պաշտոնապես տարածվել է ուրբաթ:

Լրատվամիջոցը նշում է, որ պատերազմի սկզբում Եվրոպան սկսել է ԵՄ միջոցները ծախսել՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային մահացու ռազմական օգնության վճարման համար, և 5,5 միլիարդ եվրոն վերադարձվել է անդամ պետություններին, որոնք Կիևին զենքով, զինամթերքով, տանկերով ու ՀՕՊ հրթիռներով զինել են հիմնականում իրենց պաշարներից։ Սակայն հետագայում Հունգարիան արգելափակել է հիմնադրամից վճարումները։

Համարվում է, որ ԵՄ անդամ մի շարք երկրներ սպառել են պաշարներն այն մակարդակի, որով այլևս չեն կարող Ուկրաինային զգալի նոր օգնություն ցուցաբերել։ Հաշվի առնելով այս դժվարությունները՝ առաջարկվում է Ուկրաինայի համար ստեղծել նոր հատուկ ռազմական հիմնադրամ, որը կկլանի խաղաղության հիմնադրամի մնացած ակտիվների մի մասը և առաջիկա չորս տարին մեկ կհամալրվի 5 մլրդ եվրոյով։

Գաղափարը նրանում է, որ այդ գումարն օգտագործվի՝ փոխհատուցելու երկրներին այնպիսի օգնության համատեղ մատակարարման համար, ինչպիսիք են զինամթերքը, անօդաչու սարքերը և հակաօդային պաշտպանության հրթիռները: Մնացյալ գումաներն օգտագործվելու են ռազմական պատրաստության ծրագրի աճող ծախսերի վճարմանը: ԵՄ փաստաթղթում, ըստ WSJ-ի, մոտավոր հաշվարկ կա, որ 2024 թվականին նոր հիմնադրամը կարող է ԵՄ երկրներին առաջարկել 7,5 միլիարդ եվրոյի չափով փոխհատուցում։

Նշվում է, որ սա թույլ կտա ԵՄ ոչ մեծ պետություններին միավորել իրենց ռեսուրսները համատեղ գնումներում՝ Ուկրաինայի օգնության հարցում ավելի մեծ ազդեցություն ցուցաբերելու համար։ Ըստ պլանի հեղինակների՝ նոր հիմնադրամը կթեթևացնի եվրոպական կառավարությունների խնդիրը՝ համատեղ աշխատելու, թե ինչ ռեսուրսներ են Կիևին ավելի շատ անհրաժեշտ։

Էմմա Չոբանյան