ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Լուրեր

15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
Բոլորը

ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհուրդն այսօր հավաքվելու է Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Օրակարգի առանցքային կետերն են Ուկրաինայում պատերազմն ու Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը։ Քննարկում է ծավալվելու նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

ԵՄ խորհրդի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ  կարծիքների փոխանակումից հետո  քննարկվելու է Կիևի դեմ ռուսական ագրեսիան։ Այնուհետև խորհուրդը կշարունակի դիտարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում, կլինեն ոչ պաշտոնական հանդիպումներ Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացի, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆաիսալ բին Ֆարհան ալ Սաուդի, Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադիի, Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի, ինչպես նաև Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթի և Պաղեստինի ինքնավարության ԱԳ նախարար Ռիադ ալ-Մալիքիի հետ։

Արտաքին հարաբերությունների խորհուրդը կքննարկի նաև ընթացիկ հարցեր, նախարարները կկարողանան մտքեր փոխանակել վերջին զարգացումների և արտաքին հարաբերությունների արագ փոփոխվող զարգացումների վերաբերյալ։

«Ընթացիկ հարցերի շրջանակում խորհուրդը կքննարկի Ադրբեջանը և Հայաստանը»,- ասվում է հաղորդագրությունում։