Հութիներն Ադենի ծոցում հարվածներ են հասցրել ամերիկյան լցանավին

Լուրեր

24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
24.06.2026 | 18:34
Երևանում ավելի քան 5 ամիս փակ կլինի Արին Բերդ փողոցի ճանապարհահատվածներից մեկը
24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
Բոլորը

Հութիներն Արաբական ծովի Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան Chem Ranger տանկերի վրա։ Այս մասին հայտնում է տեղական Al Masirah հեռուստաալիքը՝ հղում անելով եմենցի զինվորականներին։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է հարձակումը՝ տեղեկացնելով, որ ոչ ոք չի տուժել:

Ծովային անվտանգության բրիտանական Ambrey ընկերությունը հայտնել է, որ չորս անօդաչու թռչող սարքեր մոտեցել են Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող ամերիկյան լցանավին: Միջադեպը տեղի է ունեցել Եմենի Ալ Մուկալլա նավահանգստից 87 մղոն (140 կմ) հարավ-արևելք: Անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է ծովը, հայտնում է Reuters-ը։

CENTCOM-ի տարածած մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ լցանավը հարձակման է ենթարկվել երեկ՝ հունվարի 18-ին, տեղական ժամանակով մոտավորապես 21:00-ին: Հութիները երկու հականավային բալիստիկ հրթիռ են արձակել, որոնք երկուսն էլ ընկել են ջուրը։ Նավին հասցված վնասի մասին տեղեկություններ չկան, այն շարունակել է ճանապարհը։

Հութիների կողմից Կարմիր ծովում միջազգային նավերի հրթիռակոծությունն ավելացել է դեկտեմբերին Իսրայելի և հութիների կողմից աջակցվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմի ֆոնին:

Հունվարի 12-ին Միացյալ Նահանգները 2016 թվականից ի վեր առաջին անգամ հարվածներ հասցրեց հութիների դիրքերին։ Երեկ՝ հունվարի 18-ին, ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել հութիների հականավային հրթիռներին։ Չնայած դրան՝ շարժման առաջնորդը սպառնացել է շարունակել հարձակումները ամերիկյան և բրիտանական նավերի վրա։