Մենք հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կստորագրեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը․ ԱՄՆ Պետդեպ

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության քայլերը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին ջանքերի ու Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի Երևան այցի ու Բաքու չմեկնելու մասին հարցին։

«Ուրեմն, ես չեմ պատրաստվում խորանալ դրանց՝ այդ հանդիպումների ստույգ էության մեջ, բացի ասելուց, որ մենք ողջունում ենք աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ։ Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որքան շուտ, այնքան լավ»,- ասել է Միլլերը։

Խոսնակը նշել է, որ կողմերը նշանակալի առաջընթացի են հասել անցած տարվա ընթացքում, և Վաշինգտոնը խրախուսում է նրանց պահպանել թափը` հիմնվելով նախորդ բանակցությունների վրա և համաձայնագիր կնքել: