Բաշկորտոստանի ղեկավարը Բայմակում տեղի ունեցած ցույցերը կապել է «դավաճանների» հետ, որոնք «կոչ են անում անջատվել Ռուսաստանից»

Լուրեր

15.09.2026 | 17:25
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
Բոլորը

Բաշկորտոստանի ղեկավար Ռադիյ Խաբիրովն հայտարարել է, որ հանրապետության իշխանությունները «բնակիչներին լիարժեք չեն բացատրել», թե ով է ակտիվիստ Ֆաիլ Ալսինովը, ում դատավճռի պատճառով Բայմակում բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Այս մասին նա ասել է քաղաք կատարած այցի ժամանակ, փոխանցում է Մեդուզան։

Նա Ալսինովի պատիժը, որը չորս տարվա ազատազրկման է դատապարտվել ընդհանուր ռեժիմի գաղութում, անվանել է «խիստ»։ Խաբիրովը հիշեցրել է 2020 թվականին Բաշկորտոստանի Գերագույն դատարանի որոշումը, որը Բաշկորտի կազմակերպությունը ճանաչել է որպես «ծայրահեղական»։ Նրա նախագահներից էր Ալսինովը։

«Կարելի է հագնել այդպիսի բարի բնապահպան ակտիվիստի, հայրենասերի դիմակ։ Իրականում իրավիճակն այդպիսին չէ։ Մի խումբ մարդիկ, որոնց մի մասը գտնվում է արտերկրում, ըստ էության, դավաճան լինելով՝ կոչ է անում Բաշկորտոստանն անջատել Ռուսաստանից։ Նրանք այստեղ պարտիզանական պատերազմի կոչ են անում»,- հայտարարել է Խաբիրովը։

Նա հավելել է, որ տեղի ունեցող համար ինչ-որ առումով մեղավոր են իշխանությունները։

«Ինչ-որ տեղ մեր մեղքն է, քաղաքապետարանների մեղքը, իմ անձնական մեղքը, որ մարդկանց ամբողջությամբ չբացատրեցի այս մարդկանց էությունը։ Այժմ մենք ակտիվորեն զբաղվելու ենք դրանով»,- ասել է Խաբիրովը։

Հիշեցնենք, որ Բաշկորտոստանում բողոքի ակցիաներ էին սկսվել ակտիվիստ Ֆաիլ Ալսինովի դատավճռի պատճառով, որը հունվարի 17-ին Բայմակ քաղաքի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ազգամիջյան ատելություն հրահրելու մեջ: Ալսինովը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։

Ֆաիլ Ալսինովի դեմ գործը հարուցվել է Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովի պահանջով՝ 2023 թվականի ապրիլին բողոքի ցույցի ժամանակ ակտիվիստի ելույթի պատճառով։ Այն ժամանակ Ալսինովն բաշկիրերեն ասել էր «կարա խալիկ» արտահայտությունը, որը պայմանականորեն նշանակում է Ոսկե Հորդայի ֆեոդալներից կախված բնակչություն։ Նախաքննության ընթացքում անցկացված փորձաքննությունը որոշել է, որ այս արտահայտությունը համապատասխանում է «խաչի», «չուրկի», «թխամորթ» բառերի իմաստին։